Monday, 13 05 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի

Ո՞վ է նման խորհուրդներ տալիս Փաշինյանին. վաղը եթե մի հոտ ոչխար հատի ձեր սահմանը, նորից զանգելու եք Պուտինին ասեք՝ կանգնեցրո՞ւ. Տարասով

«Մոսկվան Հայաստանի փոխարեն իր խնդիրները չի լուծելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով Սյունիքում ստեղծված իրավիճակի և այն Ռուսաստանի ջանքերով կարգավորելու  հնարավորության մասին։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Հայաստանի սահմանը դատարկ է եղել, երբ ադրբեջանցիներն այնտեղ են մտել, ուստի պետք չէ սպասել, որ որևէ մեկը Հայաստանի փոխարեն կհարթի իրավիճակը.«Հիմա ուզում եք, որ ձեր փոխարեն տաջիկները, ուզբեկները՞ գան այնտեղ կանգնեն ու հարթեն իրավիճակը։Դուք չեք ուզում որևէ գործողություն իրականացնել ու փաստորեն սպասում եք, որ ձեր փոխարեն մենք դա անենք, ինչու՞։ Մոսկվան այստեղ ինչ կապ ունի, որ դիմում եք Մոսկվային։ Ես չեմ խոսում պատերազմ սկսելու մասին, ես խոսում եմ ընդամենը սեփական սահմանները պաշտպանելու մասին։ Պետք չէ Մոսկվայի հետ նման խաղ խաղալ, ո՞վ է  նման խորհուրդներ տալիս Փաշինյանին։ Կարծում եք՝ Մոսկվան ոչինչ չի տեսնում ու չի՞ հասկանում։Հիմա եթե վաղը մի հոտ ոչխար անցնի ձեր սահմանը, նորից զանգելու եք  Պուտինին ու խնդրեք կանգնեցնել նրանց»։

Տարասովի խոսքերով՝ չկա ռազմական ներխուժման ակտ,  խնդիրը սահմանների դեմարկացիան է. «Խնդիրն այն է, որ Երևանն ու Բաքուն այս հարցի շուրջ պետք է երկխոսեն։ Կա նոյեմբերի 9-ի խաղաղ համաձայնագիր, որը  և նախատեսում է նման կոնտակտներ։ Այո՛, Հայաստանն այժմ բարդ իրավիճակում է։ Սպասվում են ընտրություններ ու մանիպուլյացիաները շատ են։ Տարբեր ուժեր խաղարկում են Ղարաբաղի հարցը։ Մոսկվան զարմանքով հետևում է  այս ամենին, բայց չի պատրաստվում խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Դուք կորցնում եք պետականությունը և ոչ Սյունիքը։ Սյունիքն արդեն երրորդական հարց է և պետք է հենց այդ մասին մտածել»։

Քաղաքագետն ընդգծեց, ստեղծվում է տպավորություն,թե փորձ է արվում նամն միջադպերով ազդել ներքաղաքական պրոցեսների վրա.«Բաքվում շատ լավ հասկանում են, որ Հայաստանում ճգնաժամ է ու օգտվում են իրավիճակից։Հիմա լուրջ երկխոսելու համար Հայաստանում չկա որևէ մեկը։Կա խնդրահարույց տարածքների խնդիր, որը պետք է լուծի հատուկ հանձնաժողովը, բայց երկու կողմերի ուղիղ երկխոսությամբ։Հաշվի առեք նաև, որ ռուս խաղաղապահներն այնտեղ որևէ առաքելություն չեն իրականացնում, նրանք չունեն այդպիսի գործառույթ։ Շատ հարցեր պետք է մանրակրկտորեն քննարկվեն։Բայց ես առաջին հերթին կարևոր եմ համարում Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարումը։Քանի դեռ այդ ճգնաժամը կա՝ նմանատիպ միջադեպեր շատ կլինեն»։

Տարասովը նշեց՝ եթե Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները չեն կարող ուղիղ հանդիպում ունենալ, թող Երևանը դիմի Մոսկվային, որ նա նման հանդիպում  կազմակերպի և ոչ թե պատերազմելու համար զորք խնդրի.«Թող այդ հանդիպումը լինի Ժնևում կամ Մոսկվայում կամ մեկ այլ քաղաքում, տարբերություն չկա։ Մոսկվան էլ այդ դեպքում կհայտարարի, որ Երևանը դիմել է  նման հանդիպում կազմակերպելու խնդրանքով, բայց նման բան չկա, մեզ կանչում են՝ պատերազմելու։Ինչո՞վ է զբաղվում ձեր արտգործնախարարությունը։ Չե՞ն հասկանում՝ ինչ է կատարվում։ Հեծանիվ հորինելու կարիք չկա, կան ստանդարտներ, թե ինչպես են գործում նման իրավիաճկներում։ Չե՞ս կարողանում պայմանավորել հարևանիդ հետ, կանչի երրորդ մարդուն, որ օգնի քեզ այդ հարցում»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում