Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել երեկ համացանցում հրապարակված փաստաթուղթը։ Փաշինյանի խոսքով`այդ փաստաթուղթը 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին։ Թուղթը չի հրապարակում, քանի որ կոռեկտ չէ, քանի դեռ այն քննարկման փուլում է։ Ի՞նչ է կատարվում հիմա։ Թեմայի շւրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի հետ: