Որդու և հոր միջև ճակատագրական վեճը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 47-ամյա տղամարդը հրաժարվել է ամուսնանալ:
Իրանի մայրաքաղաք Թեհրանում կինոռեժիսոր Բաբակ Խորամդինի ծնողները վիճաբանության ընթացքում սպանել են նրան և մասնատել: Այս մասին մայիսի 19-ին հայտնել է Mirror edition-ը։
Նշվում է, որ Խորամդինը հայրենիք է վերադարձել Բրիտանիայից, որտեղ նա ապրել է վերջին 11 տարիներին և դասավանդել ուսանողներին: Ամուսնանալուց հրաժարվելու պատճառով հոր ու 47-ամյա որդու միջև վիճաբանություն է սկսվել, ինչի արդյունքում վերջինս դանակահարվել է։
Հանցագործությունը կոծկելու համար ամուսին-ծնողները մասնատել են իրենց որդու մարմինը, փաթեթավորել աղբի տոպրակների ու ճամպրուկի մեջ և նետել Թեհրանի արվարձանները:
Մարմնի մասերը հայտնաբերելուց հետո ծնողները խոստովանել են հանցանքը: Բացի դրանից, ըստ թերթի, կինն ու տղամարդն ասել են, որ տասը տարի առաջ նրանք նույն կերպ սպանել են իրենց փեսային, իսկ յոթ տարի անց`իրենց սեփական դստերը:
Ոստիկանությունը ձերբակալել է ամուսիններին և հետաքննություն սկսել:









































