Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունում ունի շատ սպասելի դաշնակիցներ։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս նշեց, որ ժամանակակից աշխարհում տեղեկատվական պայքարը երբեմն ավելի կարևոր է լինում, քան բուն դաշտում տեղի ունեցողը. «Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ։ Ընդ որում այդ մարդկանց գործունեությունը նոր չէ և այդ մարդիկ 2020-ին Ադրբեջանին հրավիրում էին հարձակվել ՀՀ-ի վրա։ Այդ մարդիկ վերջեսր ԱԺ-ում ամենատարբեր տեղերում ցույց էին տալիս այն արահետները, որոնցով կարելի է հնարավորինս ապահով հատել ՀՀ սահմանը,-նշեց Փաշինյանը։









































