Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ինչ է ասել Բլինքենը Լավրովին Հայաստանի սահմանի մասին

Ռեյկյավիկում տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում Սերգեյ Լավրովն ու Էնթոնի Բլինկենը քննարկել են միջազգային օրակարգին վերաբերող տարբեր հարցեր: Հանդիպման առումով ուշադրության է արժանի հանգամանքը, որ ամերիկյան կողմն իր հաղորդագրությունում նշում է նաև հայ-ադրբեջանական հակամարտության երկարատև լուծում գտնելու հեռանկարը: Ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ չկա այդ թեմայի մասին հիշատակում: Սա խոսում է թերևս այն մասին, որ Մոսկվայի համար քննարկումը եղել է անցանկալի, կամ պարունակել է անցանկալի շեշտադրումներ, որ արել է ԱՄՆ պետքարտուղարը, կապված այն իրավիճակի հետ, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծվել է հայ-ադրբեջանական սահմանին:

Ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգներն այդ իմաստով արտահայտվել է հստակ, որ ադրբեջանական զինուժը պետք է հետ գնա: Այդ մասին խոսել էր նաև Հայաստանի վարչապետի, հետո Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույց ունեցած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանը: Հայտնի է նաև, որ արցախյան հարցի երկարաժամկետ կարգավորման իմաստով ԱՄՆ խոսում է նաև կարգավիճակի մասին, տեղահանվածների վերադարձի մասին: Այդ շեշտադրումները ըստ ամենայնի հաճո չեն Ռուսաստանին, թերևս այն պարզ պատճառով, որ դրանք հակասում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ Մոսկվայի պայմանավորվածություններին: Իսկ այդ պայմանավորվածություններն իրենց հերթին Ռուսաստանը դիտարկում է հենց ԱՄՆ հետ դիմակայության համատեքստում, որպես իր այսպես ասած դիվանագիտական-քաղաքական մանևր:

Չի բացառվում անշուշտ, որ լռելով հայ-ադրբեջանական թեմատիկայի մասին, Մոսկվան իր հերթին մանևրի է դիմում թուրք-ադրբեջանական տանդեմի հետ հարաբերությունում: Այսինքն, Մոսկվան ԱՄՆ հետ քննարկում է հարցեր, գուցե որոշակի պայմանավորվածությունների հեռանկարով, միևնույն ժամանակ սակայն փորձում է չանել ձևակերպումներ, որոնք իր հասցեին հարցերի տեղիք կտան Անկարայում և նրա արբանյակ Բաքվում: Անկասկած է, որ իրավիճակը բոլորովին միարժեք չէ և այդ իմաստով անշուշտ զուտ պաշտոնական հաղորդագրությունների բովանդակության համեմատությունը դեռևս ամբողջական հիմք չէ ամփոփ կամ վերջնական եզրահանգումների համար: Այդուհանդերձ, էական են հարցերը, թե արդյո՞ք Ռուսաստանն ու ԱՄՆ ունեն անհամաձայնություն հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի հեռանկարի հարցում, և արդյո՞ք նրանց քննարկումը ներառել է այսպես ասած «Զանգեզուրի միջանցքի» հարց: Ինքնին այն, որ հայ-ադրբեջանական երկարատև կարգավորման հարցը քննարկվել է Լավրով-Բլինքեն ձևաչափում, ողջունելի է: Հարցն այն է, թե ինչ բովանդակության ու տրամաբանության շրջանակում, որովհետև քննարկման արդյունքում էական անհամաձայնության պարագայում հետևանքը զգալի է լինելու Հայաստանի սահմանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում