Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Գիտության մուտքը տնտեսություն նշանակում է տնտեսական պրոցեսների արդյունավետության բարձրացում. Մշակել է նոր տնտեսական քաղաքականություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ մշակել են նոր տնտեսական քաղաքականություն, որտեղ առանցքային դեր ունի գիտությունը։ Ծրագիրը շուտով կներկայացվի ավելի լայն քննարկման։ «Մեր փոքր բնակչություն ունեցող փոքր երկրում ուժեղ տնտեսություն ունենալու համար կա միայն մեկ ճանապարհ՝ ստեղծել ինչքան հնարավոր է բարձր ավելացված արժեք, և այդ ավելացրած արժեքը պետք է ստեղծի յուրաքանչյուր մարդ։ Դրա միակ հնարավոր տարբերակը ինչքան հնարավոր է բարձր գիտելիքահեն կոմպոնենտ ունենալն է մեր երկրի տնտեսության մեջ: Փոխում ենք պատկերացումները և մյուս տարի կարծում եմ արդեն պատրաստ կլինենք կրթության համակարգին ներկայացնել, թե տնտեսությանը ինչ աշխատակիցներ են պետք տարբեր ոլորտներից»,- ասել է Քերոբյանը:

Նրա խոսքով` հիմա կրթությունն ու տնտեսությունն իրարից շատ անկախ են աշխատում, և իրենց նպատակն է այնպես անել, որ այս երկու համակարգերը համահունչ լինեն և ծառայեն մեր առջև դրված մարտահրավերների հաղթահարմանը:

Տնտեսագետ Արմեն Քթոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ողջունելի է նախարարի ասածը, բայց գաղափարը նոր չէ։ Դրա մասին խոսվում է վերջին մի քանի տարի շարունակ։ «Տարբեր նախագծեր են եղել, տարբեր ծրագրեր, ինովացիոն զարգացման։ Դրանք բոլորը գիտություն-տնտեսություն սերտաճման տրամաբանության մեջ են եղել,  պարզապես այլ հարց է, թե արդյոք  կլինեն իրական մեխանիզմներ, որոնք  հնարավորություն կտան այդ բոլոր գաղափարները կյանքի կոչել։ Այս  պահի դրությամբ մեր գլխավոր խնդիրն այն է, որ տնտեսությունը նախկինում տարբեր պատճառներով ինովացիոն լուծումների պահանջ չի ներկայացրել։ Այսինքն գիտության համար որպես պատվիրատու չի եղել և դրանով պայմանավորված  ինովացիոն լուծումները որոնք կարող էին լինել, մնացել են թղթի վրա։ Մնում է հասկանալ, թե արդյոք տնտեսությունը այդ պատվերը հիմա կտա գիտությանը, թե ոչ»,-ասաց Քթոյանը՝ հավելելով, որ ամեն ինչ կախված է նաև նրանից, թե պետությունը ինչպես կդիրքավորվի և եղած սակավ ռեսուրսները արդյունավետ ձևով, ճիշտ մոդելներով կուղղորդի՞, կներարկի՞ տնտեսության, գիտության մեջ, թե՞ կարվի այնպես՝ ինչպես մինչև հիմա, երբ գիտությունը ստանում է որոշակի թեմաների համար ֆինանսավորում, թեմաները կատարվում են, ֆորմալ առումով դրանք ունենում են կիրառական հիմնավորումներ, բայց թե  իրականում ինչ է լինում դրանց ճակատագիրը հետո, ինչ օգուտ են բերում, ինչ հետադարձ էֆեկտ կա, այդ ամենը մնում է  անորոշ։

Տնտեսագետի խոսքով՝ այս ամենը կյանքի կոչելու համար ամենակարևորը մրցակցային միջավայրն է, քանի որ ինովացիոն լուծումները տնտեսությունը, տնտեսվարող սուբյեկտները վերցնում են, եթե իրենք աշխատում են մրցակցային միջավայրում, եթե իրենք խնդիր ունեն նվազեցնելու իրենց ծախսերը։ Եվ որպեսզի հիմա այդ խնդիրները դրվեն տնտեսության, տնտեսվարող սուբյեկտների առաջ, հարկավոր է, որ տնտեսությունում ակտիվ մրցակցային միջավայր լինի։ Այդ պարագայում արդեն տնտեսվարողները այդ լուծումները կփնտրեն նաև գիտության մեջ. «Ինքը բարդ համակարգ է։ Մենք խոսում ենք գիտելիքի վրա հիմնված տնտեսության կոնցեպտի, նոր տնտեսության մասին, որտեղ, այո, բոլորն իրենց անելիքը ունեն՝ բուհական համակարգը, ինստիտուցիոնալ միջավայրը։ Տարբեր տարիներին տարբեր երկրներում տարբեր մոդելներ են ներդրվել և դրանք ունեցել են տարբեր արդյունքներ։ Հիմա պետության խնդիրն է գտնել ճիշտ մոդելը, որը որ ավելի արդյունավետ կաշխատի։ Հիմա  բարդ է ասելը, թե Հայաստանի համար որ մոդելը կաշխատի։ Երկրների փորձը ցույց է տալիս, որ իրենք աշխատեցրել են մոդելը, հետո պարզվել է, որ դա արդյունավետ չէ։ Նույն Իսրայելը տարբեր փորձեր է արել և առաջին մոդելները անարդյունավետ են եղել։ Բայց չհաջողված մոդելների փորձի վրա հիմնվելով նոր մոդել մշակեցին, կիրառեցին, որը հետագայում արդյունավետ դարձավ»,-ասաց  Քթոյանը։

Տնտեսագետից հետաքրքրվեցինք՝ ներկա բավականին բարդ իրավիճակում գտնվող տնտեսությունը նպաստավո՞ր միջավայր է   փոփոխությունների համար։ Մեր զրուցակցի խոսքով, սակայն, սա փոփոխություն չէ, այլ օրակարգային  անհրաժեշտություն։  Գիտության մուտքը տնտեսություն նշանակում է տնտեսական  պրոցեսների արդյունավետության բարձրացում։ Իսկ դա կարևոր նախապայման է ապրանքների և ծառայությունների մրցունակության բարձրացման համար, որն էլ իր հերթին ներում է տնտեսության մրցունակության բարձրացման. «Այսինքն եթե այսօր մենք խոսում ենք այն մասին, որ անհրաժեշտ է բարձրացնել տնտեսության մրցակցությունը արտաքին շուկաներում, խոսում ենք այն մասին, որ մենք ունենք վճռական  մրցակցային առավելություն  մարդկային ռեսուսրի  առումով և այլն, ապա այդ ամենը տնտեսության մեջ օգտագործվում է  հենց գիտության, գիտական լուծումների, ինովացիոն լուծումների միջոցով։ Հետևաբար առաջարկվողը օրակարգային անհրաժեշտություն է, անխուսափելի է մեզ համար։ Գիտություն-տնտեսություն կապի ակտիվացումը չի նշանակում, որ պետք է  հեղափոխական, գիտական հայտնագործություններ արվեն, ներդրվեն։ Ամեն ինչ շատ պարզ է»,-ասաց Քթոյանը՝ հավելելով, որ օրինակ գյուղատնտեսության ոլորտում կարելի է կիրառել ամբողջ աշխարհի փորձը որոշակի ձևափոխումների։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ծառայությունների մասով, մշակվող արդյունաբերության մասով կան լուծումներ, որոնք կարելի է վերցնել, որոշակիորեն փոփոխել գիտության և ինովացիոն լուծումների կիրառմամբ, ապա դա արդեն կարող է լուրջ բարելավում բերել ամբողջ շղթայի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում