Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայի բուժանձնակազմն այսօր CoronaVac պատվաստանյութով պատվաստել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան 100-ից ավելի աշխատակիցների: Այս մասին հայտնում է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը:
«COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` անկախ կցագրման փաստից, շաբաթվա բոլոր օրերին, Հայաստանի և մեր երկրում ապրող օտարերկրյա քաղաքացիների համար»: