Tuesday, 14 05 2024
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը

Սահմանային ճգնաժամն ու Սյունիքով անցնող երկու առանցքային զուգահեռը

Թերևս արժե արձանագրել Հայաստանի տարածքային ամբողջության հարցում բարձրաձայնվող մի կոնսենսուսի մասին, որ առկա է առնվազն երեք առանցքային պետությունների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ ու Իրանի միջև: Առանցքային այն իմաստով, որ այդ երկրները հիմնարար նշանակություն և դեր ունեն ռեգիոնալ անվտանգային համակարգում, որում գտնվում է Հայաստանը: Միաժամանակ, գիտենք այդ երկրների միջև եղած խնդիրները, Իրանի միջուկային ծրագրի շուրջ, նաև մի շարք այլ հարցերի: Բայց, այդ ամենով հանդերձ առավել ուշադրության է արժանի այն փաստացի կոնսենսուսը, որ նրանք տարբեր պատճառներով, տարբեր դիտարկումներով, բայց ունեն Հայաստանի տարածքային ամբողջության և սահմանների անձեռնմխելիության հարցում: Ընդ որում, այստեղ հատկանշական է այն, որ նրանք արտահայտում են այդ դիրքորոշումն ու մոտեցումները:

Իրականում այդ կոնսենսուսը ռազմավարական ներուժ է, որ պետք է ձգտի զարգացնել Հայաստանը, այն վերածելով քաղաքական կապիտալի: Դա իհարկե դյուրին կամ արագ արդյունքի հարց չէ, սակայն ռազմավարական այդ հնարավորությունը կապիտալիզացնելու պահը բաց թողնելը կարող է լինել լուրջ վրիպում: Անշուշտ, այդ խնդիրը կախված է ոչ միայն Հայաստանից: Ի վերջո Երևանը չունի ազդեցություն այն բոլոր հարցերում, որոնք օրինակ իրան-ամերիկյան կամ իրան-ֆրանսիական անհամաձայնությունների, խնդիրների և դիմակայության պատճառ են ու արմատ: Իսկ դրանք բավականին ուժեղ խնդիրներ են, շատ ավելի, քան Հայաստանի տարածքային ամբողջությամբ շուրջ ձևավորված կոնսենսուսը: Այդուհանդերձ, ռեգիոնալ անվտանգային համակարգի մասշտաբում Հայաստանը պետք է փորձի գտնել այն կետերը, որտեղ հնարավոր է կոնսենսուսը կապիտալիզացնել: Իսկ այստեղ բնականաբար առաջնային նախադրյալը տվել է հենց Իրանը՝ Պարսից ծոց-Սև ծով հաղորդուղիների գաղափարով: Այն ներկայումս քննարկվում է հինգ երկրի մասնակցությամբ՝ Իրան, Հայաստան, Վրաստան, Բուլղարիա, Հունաստան: Դրան զուգահեռ, ակնառու է, որ առնվազն երեք երկիր քննարկում են Սյունիքի ստատուս-քվոյի հանդեպ իրենց գերակայության հարցը՝ Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա: Այս իհարկե պայմանական զուգահեռները բավականին պարզորոշ արտացոլում են այն աշխարհաքաղաքական համատեքստը, որ ծավալվում է Սյունիքի շուրջ, և այս պահին մասնավորապես Իշխանասարի ուղղությամբ: Միևնույն ժամանակ, այս ֆոնի վրա բավականին պարզորոշ է նաև պրոյեկցվում Հայաստանի ներքաղաքական դասավորության համատեքստը, կախված, թե որ քաղաքական ուժը կամ դրա համակիրների շրջանակը ինչպես է պահում իրեն ստեղծված ճգնաժամային իրավիճակում, ինչ և ում շահերն է արտահայտում իր այդ վարքագծով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում