Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Այս հարցի լուծման շուրջ մի քանի օր բանակցություններ են ընթանում։ Երեկ Ադրբեջանի զինուժի որոշ խմբեր դուրս են եկել ՀՀ տարածքից, բայց իրադրությունը չի փոխվել։ Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արտաշես Խալաթյանի և ՔՈ սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ Հայկ Սահակյանի հետ: