Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Գիտնականները նշել են հետքովիդային համախտանիշի հիմնական ախտանշանները

Ամերիկացի գիտնականները համախմբային ուսումնասիրություն են անցկացրել հետքովիդային համախտանիշով հիվանդների շրջանում: Նրանց մեծ մասի մոտ առկա է եղել շնչառական և հոգեկան հիվանդության ախտանշաններ, բայց «երկարատև կորոնավիրուսի» ամենատարածված նշաններն են եղել դեպրեսիան, տագնապը, տրամադրության խանգարումները և հոգնածությունը: Հետազոտությունը հրապարակված է Mayo Clinic Proceedings- ում:

Post-COVID սինդրոմը, որը հայտնի է նաև որպես «երկար COVID» կամ PCS (Post-COVID-19 սինդրոմ), ախտանշանների համալիր է, որոնք պահպանվում են COVID-19 հիվանդների մոտ երկար ժամանակ՝ երկու-երեք ամիս, և երբեմն էլ՝ ավելին:

Մեյոյի կլինիկայի հետազոտողները հրապարակել են իրենց խմբի դիտարկման արդյունքները առաջին խմբի հիվանդների վրա, որոնք մասնակցել են COVID-19-ից հետո վերականգնողական ծրագրին (CARP), որը ստեղծվել է PCS ունեցող հիվանդներին գնահատելու և բուժելու համար: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի հունիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեղինակները հետազոտել են 100 մարդու՝ 68 կնոջ և 32 տղամարդու: Հիվանդների միջին տարիքը 45 տարեկան է եղել, և նրանց վիճակը գնահատվել է վարակվելուց հետո 93 օր անց:

Հիվանդների ամենատարածված ախտանշանը հոգնածությունն է եղել, 80 տոկոսը հայտնել է անսովոր քրոնիկ հոգնածություն, 59 տոկոսը՝ շնչառական ախտանշանների ու նույնքան մարդ էլ նյարդաբանական գանգատներ է ունեցել: Հիվանդների ավելի քան մեկ երրորդը հայտնել է տարրական առօրյա գործունեություն իրականացնելիս ճանաչողական դժվարությունների մասին, և միայն յուրաքանչյուր երրորդն է հաստատել, որ հիվանդությունից հետո կարողացել է ամբողջությամբ վերադառնալ լիարժեք աշխատանքային գործունեության:

«Ուսումնասիրության մասնակիցների մեծամասնությունը նախքան COVID-19- ը չեն ունեցել ուղեկցող հիվանդություններ, և նրանցից շատերի մոտ հիվանդությունն այնքան ծանր ընթացք չի ունեցել, որպեսզի հոսպիտալացման կարիք լիներ», -ասել է հոդվածի առաջին հեղինակ, Մեյո կլինիկայի բժշկական տնօրեն և CARP ծրագրի ղեկավար դոկտոր Գրեգ Վանիչկաչորնան:

«Ուսումնասիրության ժամանակ հիվանդների մեծամասնությունը, չնայած ախտանշաններին, ունեցել են նորմալ անալիզներ, և սա այն խնդիրներից մեկն է, որը կապված է PCS ախտորոշման և դրա հետագա արդյունավետ բուժման հետ:

Հեղինակները կարծում են, որ հետքովիդային համախտանիշն անկախ հիվանդություն է, որը պահանջում է առանձին բուժում, առանց որի հիվանդները երկար ժամանակ չեն կարողանա վերադառնալ աշխատանքի և բնականոն կյանքի: Մեյո կլինիկան մշակել է հատուկ վերականգնողական ծրագիր COVID-19- ից հետո վերականգնման համար և սկսել է օգնություն տրամադրել PCS ունեցող հիվանդներին 2020 թվականի հունիսից:
«Հիվանդների մեծ մասը, որոնց հետ մենք աշխատել ենք, ֆիզիոթերապիայի, աշխատանքային կամ ուղեղի վերականգնողական թերապիայի կարիք են ունեցել՝ ճանաչողական խանգարումները վերացնելու համար: Շատերը հոգնածություն են զգացել, և կեսից ավելին նաև հաղորդել են մտածողության հետ կապված խնդիրների մասին, որոնք հայտնի են որպես «ուղեղային մառախուղ», – ասել է բժիշկ Վանիչկաչորնը՝ նշելով, որ շատերը չեն կարողացել նորմալ աշխատանքային առօրյայի վերադառնալ ծայրահեղ դեպքում մի քանի ամիս:

Հեղինակների կարծիքով՝ սուր կորոնավիրուսային վարակից ապաքինված և «երկար COVID» – ի երկարատև ախտանշաններով հիվանդները չպետք է սպասեն, մինչ «ամեն ինչ ինքնըստինքյան կվերանա», և բժիշկները պետք է պատրաստ լինեն ընդունելու այդպիսի հիվանդների և տրամադրելու նրանց առաջինը հոգեբանական աջակցություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում