Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Գազայի հատվածին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 188-ի, որոնցից 55-ը երեխաներ են:
«Հակամարտության սրման սկզբից ի վեր Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով սպանված պաղեստինցիների ընդհանուր թիվը 188 է, այդ թվում՝ 55 երեխա և 33 կին: Եվս 1 230 մարդ վիրավորվել է», – ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք 174 զոհի և 1 200 վիրավորի մասին։