Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը կիրակի օրը հայտարարել է, որ լոքդաունից հետո ընդհանուր կարգավորման գործընթացը կտևի մինչև հունիսի 1-ը:
«Կարգավորման գործընթացը կտևի մայիսի 17-ից՝ ժամը 05: 00-ից մինչև հունիսի 1-ը՝ 05: 00», – նշվում է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ:
Դրանում ասվում է նաև, որ երկրում երկուշաբթի օրվանից պարետային ժամը կգործի միայն աշխատանքային օրերին՝ 21: 00-ից 05: 00-ն և ուրբաթ 21:00 – երկուշաբթի 05:00: Մայիսի 17-ին կվերացվի երկրի ներսում ճանապարհորդելու արգելքը:
ՆԳՆ-ից շեշտել են, որ այդ սահմանափակումները չեն տարածվելու օտարերկրյա զբոսաշրջիկների վրա: