Իսրայելում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով ձերբակալվել է 750 մարդ: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Մասսայական անկարգությունների սկզբից մինչ այս պահը ձերբակալվել է 750 կասկածյալ»,- հայտնում է մամուլի ծառայությունը:
Բացի դրանից, նշվում է, որ վերջին գիշերվա ընթացքում 5 ոստիկան ստացել է թեթև վնասվածք:
Չորեքշաբթի օրը երեկոյան Իսրայելի տասնյակ քաղաքներում ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների: Ակկոյում տեղի արաբները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, բացի դրանից՝ քարերով ու մետաղական ձողերով հարձակվել են մի տղամարդու վրա, որը հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում:
Բաթ Յամ քաղաքում, լրատվամիջոցների տեղեկություններով, հրեա ծայրահեղականների խմբերը հարձակվել են արաբներին պատկանող խանութների ու սրճարանների վրա: Ազգային ատելության հողի վրա նրանք դաժանորեն ծեծել են մի տղամարդու: