Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Ով էլ լինի Հայաստանի նոր ղեկավարը, անհրաժեշտ է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը բազմազան լինի. Հիլդա Չոբոյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը։

 Տիկին Չոբոյան, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարել է, որ ԼՂ բանակցությունների վերսկսումը համանախագահների գերակա խնդիրն է: Վերջին շրջանի զարգացումները փաստում են, որ Ֆրանսիան դառնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերականգնման շահագրգիռ կողմերից մե՞կը:

-Բնականաբար, Ֆրանսիան պետք է ուզի վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաշխուժացմանը, բայց այսօր միայն Ֆրանսիան չէ, որ հետաքրքրված կողմ է։ Այս վերաշխուժացման գործում Միացյալ Նահանգները նույնպես հետաքրքրված է, որոշ չափով էլ Ռուսաստանը, թեև ես Ռուսաստանի ներքին հաշվարկներին ծանոթ չեմ:  Այդուհանդերձ, ռուսաստանը ևս կարիք ունի հավելյալ լծակների՝ իր շահերը, իր հարաբերությունները այս կամ այն կողմից հետ կարգավորելու համար: Կոնկրետ Ֆրանսիան անպայման կուզի, որովհետև Ֆրանսիան այս տարածաշրջանում այլ լծակներ չունի: ԱՄՆ-ն նույնպես ցանկանում է վերականգնել Մինսկի խմբի համանախագահության գործընթացը:

Ձեր կարծիքով առաջիկայում այս առումով որևէ բեկումնային բան սպասվո՞ւմ է:

Նախ պետք է հարցերը քննարկվեն ոչ ֆորմալ ձևաչափով, որից հետո այս գործընթացը պետք է վերականգնվի: Իմ կարծիքով, Ֆրանսիայի առաջին հայտարարությունները նշան են, որ Ֆրանսիան այսօրվա կացությունը կօգտագործի, որպեսզի որոշ խնդիրներ առաջ տանի, կամ ավելի ճիշտ որոշ խնդիրներ պետք է առաջ տանի, որ այս կացությունը փոխվի: Օրինակ, Ֆրանսիան այսօր խոսում է Արցախի կարգավիճակի մասին: Եթե այդ մասին այսօր է խոսում, նշանակում է երկար խոսակցությունների, բանակցությունների խնդիր կա: Հետևաբար չեմ կարծում, որ որևէ բեկումնային բան կարելի է սպասել: Միայն կարելի է ուժերի հարաբերությունների որոշ փոփոխություն նշել, որովհետև այսօր Ադրբեջանը սանձարձակ է գործում, քանի որ Թուրքիայի հետ միասին հակակշիռ չունեն, հակակշիռից դուրս են: Մինսկի խմբի գործընթացը, եթե անշուշտ Հայաստանի դիվանագիտությունը վարպետորեն խաղա, կարող է վերջ դնել Ադրբեջանի այս սանձարձակությանը: Այս դեպքում ևս պետք չէ բեկումնային որևէ բան սպասել:

Ֆրանսիան պատերազմի ժամանակ ամենաակտիվն էր Մինսկի խմբի համանախագահ երկրներից՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիայի խորհրդարանը ընդունեց Արցախի ճանաչման բանաձև, որտեղ խոսվում է նաև 1994 թվականի զինադադարի պայմաններին վերադառնալու անհրաժեշտության մասին: Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ Ֆրանսիայից այս փուլում:

Այս հարցով և ընդհանրապես քաղաքական գործընթացների մեջ պետք է տարբերություն դնել, զանազանել խորհրդարանական գործընթացները պետական գործընթացներից: Խորհրդարանականը ժողովրդի կամքի արտահայտությունն է, թեև եթե իսկական հակադրություն գոյություն ունենար այդ երկուսի միջև, այսքան հեռու գնալ հնարավոր չէր լինի: Այսօր այնպիսի մի իրավիճակ է ստեղծվել Ֆրանսիայի մեջ, որ խորհրդարանականը կարող է նաև որոշ չափով ազդել պետական գործընթացների վրա, ոչ իհարկե վերջնական, արմատական լուծումների առումով, բայց կարող է նոր ուղղություններ տալ: Այդ պատճառով է, որ ասում եմ՝ Հայաստանը  և Սփյուռքի քաղաքականապես աշխույժ հատվածը պետք է այս խնդիրը կառավարության մակարդակով արծարծեն: Մենք տեսանք, որ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունեցին համապատասխան բանաձևերը, բայց ամեն անգամ կառավարության ներկայացուցիչները դեմ են արտահայտվում այդ բանաձևերին: Հետևաբար, պետք չէ հուսալ, որ կառավարությունը այս ճանաչումները անմիջապես պետք է իրականացնի: բայց կարելի է ազդեցություն գործել, ուղղություն տալ կառավարությանը ընթացող գործընթացների մեջ: Այդ պատճառով կարծում եմ, որ հետաքրքրական շրջան է Ֆրանսիայում:

Հայ գերիների ազատ արձակման հարցով վերջերս Եվրախորհրդարանի 122 պատգամավորներ հանդես եկան: Այս ամենն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ գերիների հետ վերադարձի վրա:

Այդ բոլորը մաս է կազմում հայության փափուկ ուժի: Սփյուռքը այդ փափուկ ուժի մի հատվածն է: Իմ կարծիքով, եթե այսպիսի հայտարարություններ տեղի ունենա նաև օրինակ, Ռուսաստանի պատգամավորների կողմից, ասենք, 100-ից ավելի պատգամավորներ հանդես գան, ԱՄՆ-ում նույնը կատարվի, ապա տարբեր երկրներից եկող այս ճնշումը կամրապնդի մեր ուժը այս հարցում: Բայց միայն Ֆրանսիայի պատգամավորների կոչը, թեկուզ ողջ խորհրդարանի կոչը, կարծում եմ՝ անբավարար է, որովհետև այսօր Ֆրանսիայի ուղիղ ազդեցությունը Ադրբեջանի վրա, այդքան էլ զգալի չէ: Բայց եթե համաշխարհային շարժում լինի, ոչ միայն փողոցային ցույցեր, այլ նաև կառավարական և խորհրդարանական շրջանակների, նույնիսկ մտավորական շրջանակների կոչերը, կարծում եմ՝ կարող են ազդեցություն ունենալ: Սա չի նշանակում, որ Ադրբեջանը պետք է անմիջապես ընդունի այդ պահանջները, բայց այն իր ազդեցությունը կունենա; Փափուկ ուժն այդպես է, այլ ուղիղ ազդեցություն չի կարող գործել, բայց կարող է նպաստել գործընթացին:

 Հայաստանում նախընտրական իրավիճակ է: Ձեր կարծիքով ընտրություններից հետո Հայաստանը պետք է Ֆրանսիայի հետ իր հարաբերությունները էլ ավելի խորացնի՞, որպեսզի Ռուսաստանից կախվածությունը այսքան մեծ չլինի:  

Շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կկատարվի ընտրություններից հետո: Համենայնդեպս, ով էլ լինի Հայաստանի նոր ղեկավարը, անհրաժեշտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բազմազան լինի, այսինքն տարբեր ուղղություններով զարգանա: Նախ, որովհետև մեկ կողմից կախվածությունը սխալ է, բայց ես հիշում եմ, որ նախկին նախագահների օրոք Եվրոպայի հանդեպ որոշակի քաղաքականություն տարվել է: Այդ քաղաքականությունը ճիշտ հունի մեջ պետք է դրվի իշխանությունների կողմից: Ես հավատում եմ, որ ով էլ լինի Հայաստանի ղեկավարությունը, այս բազմազանությունը պետք է լինի, բայց նաև կա արդյունավետ քաղաքականության հարցը, որը պետք է կարողանա արդյունավետ քաղաքականություն վարել ոչ միայն Ռուսաստանի, այլև արևմտյան աշխարհի երկրների հետ: Արդյունավետ նշանակում է հաշվի առնել և օգտագործել նաև Սփյուռքի գործոնը: Մինչև հիմա բոլոր իշխանությունները Սփյուռքի գործոնը կամ մակերեսային ձևով են գործածել, կամ դրամահավաքների համար են գործածել: Սփյուռքի գործոնը շատը ավելի հզոր գործոն է, և առաջիկայում ով էլ լինի Հայաստանի իշխանությունը, եթե ճիշտ ձևով գնահատի Սփյուռքի հնարավորությունները և այդ գործոնի քաղաքական իմաստը, կարծում եմ՝ մեծ հնարավորություն կարող է ստեղծվել Հայաստանի առնվազն արտաքին քաղաքականության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում