Friday, 26 04 2024
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին

Պուտինն ու Էրդողանն արժանի են իրար, նրանք ԱՄՆ-ում ու Եվրոպայում շատ ցածր վարկանիշ ունեն և չունեն այլ  դաշնակիցներ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

-Պարոն Չաքրյան, Պուտինն ու Էրդողանն օրերս ունեցել են հերթական հեռախոսազրույցը: Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ քննարկել են պատվաստանյութի և Իսրայելի հարցը։ Այս  խոսակցության հանգամանքը սակայն ուշադրության է արժանի մեկ այլ առումով: Նրանք խոսել էին նաև մայիսի 5-ին՝ անմիջապես Լավրովի Երևան գալուց առաջ, և խոսում են մայիսի 12-ին՝ Լավրովի Բաքու այցից անմիջապես հետո: Սա կարո՞ղ է հիմք տալ մտածել այն մասին, որ նրանք այդուհանդերձ անդրադարձել են նաև արցախյան իրադրությանը:

-Հավանաբար Լավրովի այցը կապված է Մեղրիի միջանցքի  հարցի հետ։ Գիտեք, որ վերջին շրջանքում Բաքվի ղեկավարությունը ակտիվացել է իր հայտարարություններում, մարդու իրավունքների պաշտպանի շուրթերով հայտարարություններ են հնչում Ստեփանակերտը գրավելու մասին։ Մինչ այդ էլ Ալիևը խոսում էր Զանգեզուրը գրավելու մասին։ Այս ամենը հօգուտ Ռուսաստանի է։ Հայաստանին ձեռնտու  է Ադրբեջանի, թե Ռուսաստանի վերահսկողության տակ հանձնել երկաթուղի և այլ բաներ։ Ինձ համար, իհարկե, տարբերություն չկա, կորուստը կորուստ է, բայց Հայաստանը կնախընտրի Ռուսաստանին։ Մինչդեռ  Ռուսաստանն ավելի վտանգավոր է, քանի որ ի հաշիվ Հայաստանի իր  աշխարհաքաղաքական խնդիրներն է կարգավորում։Իշխանություններն այսօր Հայաստանում կաթվածահար վիճակում են ու ըստ արժանավույնի չեն պատասխանում Լավրովին։ Տեսեք՝ գալիս է և փոխանակ առաջնահերթ խոսի ռազմագերիների ազատման  մասին, մեր իշխանությունների հետ քննարկում են Մեղրիի միջանցքի հարցը։ Այդ մարդկանց ընտանիքները, հարազատները տանջամահ են լինում, իսկ դու Լավրովի հետ գնում Մեղրիի միջանցքի հարց ես քննարկում։

Ռուսաստանն այսօր անհանգիստ վիճակում է, որովհետև Մյունխենի անվտանգության կոնֆերանսին առցանց միացել է Բայդենը՝ ասելով, որ ԱՄՆ-ն վերադառնում է տարածաշրջան։ Իսկ տարածաշրջան վերադառնալը ենթադրում է՝ վերականգնել իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Մինսկի խմբի եռանախագահողի կարգավիճակը վերականգնելու դեպքում Ռուսաստանը խնդիրների առաջ կկանգնի, քանի հարցականի տակ կդրվի ռուսական  խաղաղապահ ուժերի ներկայությունը։ Մինսկի խմբի փաստաթղթում, հիշեցնեմ, նախատեսվում է միջազգային խաղաղապահ ուժերի ներկայություն և ոչ ռուսական։

Նախորդ տարվա ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողը Լավրովին հարցրել էր՝ արդյոք ՄԱԿ-ի մանդատ ունեն այդ ռուսական խաղաղապահ ուժերը, ինչին ի պատասխան Լավրովն ասել էր, որ հարցը խնդրահարույց է։ Իսկ եթե չի հաստատվում, ըստ ՄԱԿ-ի անվտանգության օրենսդրության, այդ զորքերը կա՛մ դառնում են օկուպանտ կամ ագրեսոր։ Այսինքն՝ կամա թե ակամա պետք է վտարվեն այնտեղից։ Բացի այդ՝ Պուտինին հուզում է նաև Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանության  արտահայտության օգտագործումը ապրիլի 24-յան ուղերձում։ Դա գրավում է հայ ժողովրդի համակրանքը,  իսկ այդ համակրանքը նրան ամենևին ձեռնտու չէ։ Եթե հայ  ժողովուրդը հակառուսական տրամադրություններ ունենա, անկախ իշխանությունների վերաբերմունքից, Ռուսաստանին կզրկի Հարավային Կովկասում իր ունեցած հենարանից։Եթե Ռուսաստանը չտեղակայեր իր ռազմաբազան,  չէր կարողանա ապահովել իր ռազմաքաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում։ Ճիշտ է այդ բազան մեզ պաշտպանելէ  թուրքական ագրեսիայից, բայց նաև հենարան է եղել Ռուսաստանի համար։ Հիմա էլ առանց հայ ժողովրդի աջակցության նա չի կարողանա պահպանել իր ռազմաքաղաքական ներկայությունը տարածաշրջանում, մանավանդ որ հայ ժողովուրդը նրան Հարավային Կովկասից վտարելու ծրագրեր դեռ ԽՍՀՄ-ից հետո է կազմել։

-Իսկ  հաճախակի հեռախոսազրույցները Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների միջև ինչ-որ նոր ծրագրերի մասի՞ն են խոսում։

Բնականաբար հեռախոսազրույցների մանրամասները չեն ճշտվում, միայն ընդհանուր տեղեկություններ են տրամադրվում։ Մեզ հայտնի են միայն անիմաստ ու անբովանդակ հայտարարությունները։Բայց բնականաբար քննարկում են նաև Մեղրիի միջանցքի հարցը։

-Նշվում է, որ Պուտինն ամենաշատ հեռախոսազրույցներն ունեցել է հենց Էրդողանի հետ։  Այս մերձեցումը մեզ համար վտանգներ պարունակո՞ւմ է։

-Ուրիշ դաշնակից չունի, նույնն էլ Էրդողանը։ Իրար արժանի են, երկուսն էլ Եվրոպայում ու ԱՄՆ-ում շատ ցածր վարկանիշ ունեն։ Եթե իրենք իրար չսիրեն, ո՞վ կսիրի։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում