Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է 9 մարդ, որից 3-ը գտնվում են կրիտիկական վիճակում։ Այս մասին հայտնում է WPRI հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Անհայտ անձինք կրակ են բացել ավտոմեքենայից։
Դեպքը տեղի է ունեցել Փրովիդենս քաղաքում։ Տուժածները 19-25 տարեկան են։ Գործով դեռևս ձերբակալվածներ չկան։ Փրովիդենսի ոստիկանության շերիֆ Թոմաս Վերդիի խոսքով՝ կրակոցները պատահական բնույթ չեն կրել, տուժածները ծանոթ են եղել հարձակվողներին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։