Կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակն աշխարհում աճել է՝ հասնելով 160 մլն-ի, հաղորդում է Ջոն Հոփկինսի համալսարանը, որը հաշվարկում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալները:
Համալսարանի կայքի տվյալներով՝ այժմ դեպքերի քանակը կազմում է 160 450 504. ընդհանուր առմամբ մահացել է COVID-19 ախտորոշված 3 331 258 պացիենտ:
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ մինչ օրս գրանցվել է ավելի քան 32,8 միլիոն դեպք: ԱՄՆ-ին հաջորդում են Հնդկաստանն (ավելի քան 23,7 միլիոն) ու Բրազիլիան (ավելի քան 15,3 մլն):











































