BlackBerry հեռախոսների արտադրող Research in Motion ընկերությունը պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել Լոնդոնի ոստիկանությանը անկարգությունների հետաքննության հարցում` հաղորդում է Bloomberg-ը:
Նախօրեին ոստիկանությունը հայտնել էր, որ անկարգությունների ժամանակ կարևոր դեր են խաղացել Twitter և BlackBerry համակարգերի միջոցով ուղարկված կարճ հաղորդագրությունները: «Ակնհայտ է, որ տեխնոլոգիաներ են օգտագործվել, այդ թվում ցույցերի ժամանակ, որպեսզի ուղղորդեն մարդկանց և տապալեն ոստիկանության գործողությունները», – հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:
Հույս է հայտնվում, որ եթե ոստիկանությանը հաջողվի պարզել օգտվողների հաշիվների տերերին` դա կնպաստի նրանց չեզոքացմանը և կարգուկանոնի վերահաստատմանը: