Խմբակցությունից դուրս գալուց հետո իմ անձի շուրջ բազմաթիվ խմորումներ են ընթանում, որոնք հերյուրանքի, զրպարտության, պիտակավորման շրջանակից այն կողմ չեն անցնում։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Իմ քայլը» լքած պատգամավոր Գոռ Գևորգյանը։
«Այն ինչ արել եմ, ինչի մասին մտածել եմ, խմբակցության փակ նիստերից մեկում, վարչապետի ներկայությամբ արդեն ներկայացրել եմ։ Հորդորում եմ, եկեք այս թեման վերջնականապես փակենք։ Ինձ համար չկան կողմեր, կա պետություն և ժողովուրդ։ Տեղի է ունեցել աղետալի պատերազմ, ի հայտ են եկել իրողություններ, որոնք ես շրջանցել չեմ կարող»,-ասաց Գևորգյանը՝ անդրադառնալով իր՝ խմբակցությունից դուրս գալուն։