Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Մենք կվերակենդանանանք և, անկասկած, կկերտենք մեր հաղթական ապագան․ Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսյան հաղթանակների օրվա առթիվ ուղերձ է հղել:

«Հայ ժողովուրդը դարեր ի վեր եղել է արդարության, ազատության, մարդասիրության կողմնակիցը և հակամարդկային ցանկացած գաղափարախոսության և բարբարոսության ընդդիմամարտիկը։

76 տարի առաջ Խորհրդային միավորված ազգերի բանակը փայլուն հաղթանակով խորտակեց ֆաշիստական մարդատյաց չարիքը և վճռեց Հայրենական մեծ պատերազմի ելքը։

Մեր պապերն ու հայրերն իրենց անմնացորդ նվիրումն ու ավանդն ունեցան նացիստական ուժերին հաղթելու գործում։

Մեր նախնիների սխրանքների օրինակով տասնամյակներ անց մայիսյան նույն օրը հայ ժողովուրդը շարունակեց փառավոր հաղթանակների երթը։ Ազատագրելով հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին՝ հայկական ուժերը կռեցին Արցախյան ազատամարտի հաղթանակների փառքի պսակը։ 2020թ․ Արցախյան 3-րդ պատերազմում, ավաղ, Շուշին ևս կորցրինք։

Մայիսյան տոնացույցը համալրեց ազգապահպան մեկ կարևոր տոն ևս. պաշտոնապես ստեղծվեց Արցախի պաշպանության բանակը, և մայիսի 9-ը հռչակվեց որպես եռատոն:

Մեր վաղվա օրը հուսալի և անվտանգ կերտելու համար մենք պարտավոր ենք ճիշտ գնահատել և իմաստավորել մեր պատմական հաղթանակները, վերակազմակերպվել, վերարժևորել յուրաքանչյուր քայլ և պահանջատեր լինել։

Հաղթանակի և խաղաղության տոնը խաղաղ ապրելու և արարելու, ինքնության և հարատևության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների առհավատչյան է։

Գլուխ ենք խոնարհում մայիսյան հաղթանակները կերտած և Արցախյան 3 պատերազմներում հանուն ազատ ու անկախ երկրում արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների անմահ հիշատակի առջև։

Թո’ղ մայիսյան հաղթանակների խորհուրդը միմիայն հաջողության ուղենիշ լինի, և մեզ երբեք չլքեն հաղթանակելու ոգին ու կամքը։
Համոզված եմ, որ մենք կվերակենդանանանք և, անկասկած, կկերտենք մեր հաղթական ապագան:

Նախօրեին ԱԺ նախագահն ու պատգամավորները մասնակցել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում կայացած ժամերգությանը, որից հետո խորհրդարանականները միացել են մայիսի 9-ին ընդառաջ կազմակերպված խաչերթին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում