Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Փաշինյանի ոգևորիչ խոստումներն ու իրականությունը երեք տարի անց. fip.am

fip.am: 2018 թ. մարտի 31-ին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը սկսեց քայլարշավ՝ ի բողոք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Բողոքի գործողությունները սկսեցին տարածվել առավել մեծ մասշտաբներով այն բանից հետո, երբ Փաշինյանը քայլերթով ապրիլի 13-ին հասավ Երևան։ Այս գործողությունները բերեցին նրան, որ ապրիլի 23-ին նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։

Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը «Ելք» խմբակցության անունից առաջադրվեց որպես վարչապետի թեկնածու և մայիսի 8-ին երկրորդ փորձից ընտրվեց երկրի վարչապետ։ Փաշինյանն ապագա ծրագրերի և անելիքների մասին հիմնականում խոսեց վարչապետի ընտրության երկու օրերին՝ մայիսի 1-ին և 8-ին։

Տնտեսության մասին

Խոստում 01․05․2018

«Սփյուռքի հազարավոր գործարարներ շունչները պահած սպասում են Հայաստանում տեղի ունեցող գործողությունների հանգուցալուծմանը և իմ՝ վարչապետ ընտրվելու պարագայում միլիարդների ներդրումներ են հոսելու դեպի Հայաստան»։

Իրականություն

Հեղափոխությունից հետո ներդրումները ոչ միայն թռիչքաձև աճ չունեցան, այլև նվազեցին՝ կազմելով 117 մլն դոլար՝ արձանագրելով 2003 թվականից ի վեր ամենացածր արդյունքը։

Խոստում 01․05․2018

«2017-ին 800 մլն դոլար պարտք ենք վերցրել, 700 մլն դոլարով աճեցրել ենք մեր ՀՆԱ-ն […] Պատկերացնու՞մ եք՝ մեր վերցրած պարտքն ավելի է, քան մեր ստեղծած արդյունքը։ Հետևաբար, տնտեսական աճը ոչ թե տնտեսական աճ է, այլ վիճակագրական մանիպուլյացիաների արդյունք»։

Իրականություն

Հեղափոխությունից ի վեր պետական պարտքն աճել է ավելի քան 858 մլրդ դրամով (այստեղ ներառված չեն այս տարվա հունվարին թողարկված 750 մլն դոլարի եվրոբոնդերը), մինչդեռ երկրի տնտեսությունն աճել է ընդամենը 619 մլրդ դրամով։

Խոստում 08.05.2018

«Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաև գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաև գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը և, ի վերջո, այդպիսի հողերի գոյության բացառումը»։

Իրականություն

Ի հակադրություն Փաշինյանի խոստման՝ հեղափոխությունից հետո գյուղատնտեսության անկումը շարունակվեց։ Եթե 2017 թվականին գյուղատնտեսությունը կազմում էր երկրի ՀՆԱ-ի 15 տոկոսը, ապա 2020-ին՝ ընդամենը 11.7 տոկոսը։ Այս ընթացքում կտրուկ նվազել են նաև գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները։ 2017 թվականին Հայաստանում մշակվում էր 294,500 հա հողատարածք, իսկ նախորդ՝ 2020 թվականին մշակվող ցանքատարածությունների մակերեսը կազմել էր 222,700 հա։

Խոստում 08.05.2018

«Վերջին մեկ ամսվա ընթացքում մեր երկիրը համաշխարհային մամուլի համար ուշադրության կենտրոնում է [․․․] Սա ստեղծում է բոլոր նախադրյալները, որ տարվա երկրորդ կեսին մենք զբոսաշրջության աննախադեպ աճ ունենանք, որովհետև կանխատեսելիորեն մարդիկ պիտի ցանկանան գալ՝ տեսնելու, թե այս ինչ երկիր է, որ կարողացել է սիրո և համերաշխության այնպիսի հեղափոխություն անել, որ հուզել և գրավել է համաշխարհային հանրությանը»:

Իրականություն 

Թեև Հայաստանում հեղափոխությունից հետո զբոսաշրջիկների թիվն իսկապես աճել էր, և, օրինակ, 2019 թվականին այցելել էր 1․894 մլն զբոսաշրջիկ՝ 2018-ի 1․652 մլն-ի դիմաց, սակայն դա չի կարելի արտառոց երևույթ համարել, քանի որ զբոսաշրջիկների շարունակական աճ գրանցվել է 2006 թվականից ի վեր։ Ինչ վերաբերում է աճին, ապա եղել են նաև տարիներ, երբ զբոսաշրջիկների թվի աճն ավելի մեծ է եղել, քան հեղափոխությունից հետո։

Վարչապետի լիազորությունների մասին

Խոստում 01․05․2018

«Ես կարծում եմ, որ այո՛, չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, և, ընդհակառակը, այլ պետական ինստիտուտներից ամոթի աստիճան վերցված են լիազորություններ»։

Իրականություն

3 տարի անց վարչապետի լիազորություններից և ոչ մեկը չի կրճատվել և չի փոխանցվել այլ պետական ինստիտուտի։

Խոստում 01․05․2018թ․

«Միանշանակ է, որ ոստիկանությունը և ԱԱԾ-ն պետք է փոխեն իրենց կարգավիճակը և դառնան նախարարություններ»։

Իրականություն

Այս հայտարարությունից մեկ տարի անց, երբ հնարավորություն կար ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դարձնել նախարարություններ և բերել խորհրդարանական վերահսկողության դաշտ, դրանք թողնվեցին վարչապետի ենթակայության տակ, իսկ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ ուժային կառույցների քաղաքականացումը նպատակահարմար չէ։ Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ այս խոստումը տալիս չի խոսվել կոնկրետ ժամկետների մասին։

Եվ միայն վերջերս քննարկման դրվեց Ոստիկանության բարեփոխումների ծրագիրը, որով առաջարկվում է այն դարձնել նախարարություն։

 

Նախագահի լիազորությունների մասին

Խոստում 01․05․2018

«Նախագահի ինստիտուտից, ըստ էության, վերցվել են բոլոր հնարավոր գործառույթները և նրան վերապահել օֆիսային աշխատողի կարգավիճակ, դա ուղղակի խփում է ՀՀ պետության հեղինակությանը։ Եվ այո՛, ես հանձնառու եմ [․․․] էլ ի՞նչ իմաստ կունենան փոփոխությունները, եթե մենք, քննադատելով ինչ-որ երևույթներ, հասնենք իշխանության և ինքներս մեր հերթին սկսենք կիրառել այդ լծակները, կնշանակի՝ փոփոխությունները չունեն որևէ իմաստ»։ 

Իրականություն

Հեղափոխությունից երեք տարի անց նախագահի լիազորությունները չեն ավելացել։

Դեսպանների նշանակման մասին 

Խոստում 08.05.2018

«Լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների ու գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը։ Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն նաև խորհրդարանին»։

Իրականություն

Թեև հեղափոխությունից հետո դեսպանների պաշտոնում քաղաքական, ոչ կադրային նշանակումները պակասեցին, սակայն դրանք դեռևս կան։ Օրինակ՝ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, որը մինչ այդ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր։ Շրջանառվում էր նաև Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու մասին լուրը․ վերջինս չհերքեց և հայտարարեց, որ քաղաքական նշանակումների համար որևէ սահմանափակում չկա, իսկ փորձը որոշ դեպքերում ամենաառաջնայինը չէ։

Ինչ վերաբերում է խորհրդարանին հաշվետու լինելուն, ապա այս հարցում էլ առաջընթաց չկա, և դեսպանները հաշվետու են բացառապես ԱԳ նախարարությանը:

Կանանց ներգրավվածության մասին 

Խոստում 08.05.2018

«Նոր Հայաստանում կանայք դառնալու են կամ արդեն դարձել են հզորագույն գործոն, ու նրանց դերակատարման մեծացումն ապահովելու է Հայաստանի կայուն և անցնցում զարգացումը սիրո և համերաշխության պայմաններում»։

Իրականություն

Հասկանալու համար, թե որքանով է Փաշինյանն իրագործել իր խոստումը՝ բավական է նայել վերջինիս կազմած կառավարության կազմում կանանց ներգրավվածությունը և համեմատել նախորդ կառավարության կազմի հետ։

Այսպես, Կարեն Կարապետյանի կառավարության կազմում կային երկու կին նախարարներ՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Հեղափոխությունից հետո ձևավորված ժամանակավոր կառավարության կազմում կին նախարարները կրկին երկուսն էին՝ սոցապ նախարար Մանե Թանդիլյանն ու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։

Ինչ վերաբերում է ներկայիս կառավարության կազմին, այստեղ կա մեկ կին նախարար՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Խոստումներ….

08.05.2018

«Ուզում եմ համաժողովրդական շարժման անունից ասել, որ ատելությունը և ատելության քարոզը մեր ոճը և ոճաբանությունը չէ, և մեր համոզմամբ՝ Հայաստանում չպիտի տեղ լինի նման երևույթների համար»: 

08.05.2018

«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր և նույնիսկ անհնար ամեն ինչ անում է յուրաքանչյուր զինվորի կյանքը, առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար»:

 

08.05.2018

«Սա համազգային և համաժողովրդական զարթոնքի բացառիկ ժամ է, և ինչպես 1988 թվականի համազգային շարժումը հանգեցրեց Արցախի դե ֆակտո ինքնորոշմանը, հայկական հեղափոխության արդյունքը, ի վերջո, լինելու է Արցախի ինքնորոշման իրավունքի դե յուրե միջազգային ճանաչումը: Այսօր, առավել քան երբևէ, մենք մոտ ենք այդ նպատակի իրագործմանը»։

01.05.2018

 «Գիտե՞ք, ես ընդհանրապես որևէ գործ չեմ սկսում, եթե համոզված չեմ լինում, որ այդ գործը կարող եմ տանել մինչեւ վերջ։ Ես կարծում եմ՝ որևէ մեկին հիմք չեմ տվել իմ քաղաքական կենսագրության ընթացքում այլ կերպ մտածելու»։ 

Սևադա Ղազարյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում