Աշխարհի ամենահեղինակավոր իսլամական համալսարանի`Ալ-Ազհարի ղեկավարությունը Սիրիային կոչ է արել դադարեցնել բռնությունները:
Ինչպես հայտնում է Интерфакс-ը, համալսարանի ղեկավարությունը երկար ժամանակ համբերություն էր ցուցաբերում և չէր ցանկանում հայտարարությամբ հանդես գալ, սակայն իրավիճակը ստիպում է համալսարանի հոգևոր առաջնորդներին ջանք գործադրել և վերջ տալ արաբական ու մուսուլմանական երկրներում տեղի ունեցող ողբերգություններին:
Հայտարարությունը տարածվել է համալսարանի իմամ Ահմեդ Ալ-Թաիբի անունից:
Ալ-Ազհարն աշխարհի ամենահին և ամենահեղինակավոր իսլամական համալսարանն է, գտնվում է Կահիրեում, այստեղ սովորելու են գալիս իսլամ դավանող ուսանողներ տարբեր երկրներից:











































