Monday, 29 06 2026
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի

Գագիկ Ծառուկյանը գեներացնում է հակասահմանադրական գործընթաց

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցությանն անդամագրվել ցանկացող երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանում 2 միլիոն 200 հազար մարդ վարկ ունի։ «Մեր ծրագրով 2 մլն մարդ ազատվելու է մինչև 3 մլն դրամի վարկից։ Մարդը չպետք է կորցնի իր տունը, ունեցվածքը, հողը»,-ասել է Ծառուկյանը։

Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ խնդրին նման մոտեցումը պոպուլիստական է, ոչ մասնագիտական, ոչ իրավական և ոտնահարում է ՀՀ մյուս քաղաքացիների իրավունքները.«Ի՞նչ է նշանակում վարկերը ներել. Դա նշանակում է մարդկանց խրախուսել, որ նոր վարկեր վերցնեն՝ հուսալով, որ դրանք երբևէ կներվեն ։ Բայց դա ինչպե՞ս է մարվելու։ Իհարկե պետական բյուջեի հաշվին։ Այսինքն իմ հաշվին, ձեր հաշվին, երրորդ քաղաքացու հաշվին։ Իսկ ինձ որևէ մեկը հարցրե՞լ է՝ ես համաձայն եմ, որ իմ հաշվին մարվի անպատասխանատու վարկառուների վարկերը։ Նման սխալ թույլ տվեց նաև Նիկոլ Փաշինյանը, երբ անմիջապես իշխանության գալուց հետո 13 միլիարդ դրամի տուգանք ներեց հեղափոխությանը մասնակցած օրինազանց վարորդների տուգանքները։ Եվ դա արվեց  մեր հաշվին։ Էլ չասած, որ դրանով խրախուսվում է ոչ օրինապաշտ վարքագիծը, մարդկանց անպատասխանատվությունը, տզրուկի նման բյուջեից գումարներ գանձելու վարքագիծը։ «Բայց ամեն դեպքում եթե Ծառուկյանը նման ցանկություն ունի, թող  պետական բյուջե իր չվճարած հարկերից ների մարդկանց վարկերը, կամ իր բարեգործական հիմնադրամից թող մարի, իր թիմում առկա մյուս անբարեխիղճ, հակեր վճարելուց խուսափող բիզնեսմենների միջոցներով թող մարի, այլ ոչ թե պետական բյուջեից՝ օրինապաշտ հարկատուների հաշվին»,-ընդգծեց Արիստակեսյանը։

Բացի դա, տնտեսագետի խոսքով, բանկերը ևս չեն գնա դրան։ Բանկերը քաղաքացիներին արդեն վարկ տրամադրել են, այսինքն ծախս են արել և վսահաբար իրենց ակնկալվող  շահույթի հաշվին բարեգործություն չեն անի.«Այսինքն ինչպես էլ մտածում ենք, Ծառուկյանի հայտարարությունը անպատասխանատու, ոչ պրոֆեսիոնալ, պոպուլիստական հայտարարություն է, որը բնորոշ է նախընտրական շրջանին։  Նման առաջարկը, խոստումը նաև հակասում է սահմանադրությանը։ Գագիկ Ծառուկյանը գեներացնում է հակասահմանադրական գործընթաց  և այդկերպ էլ բիզնես է իրականացնում երկրում»,-եզրափակեց Արիստակեսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում