Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, սկսած 1994 թվականից, լինելու է ամենադժվար զորակոչը

Ամառային զորակոչն այս տարի կանցկացվի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: Կառավարության որոշման նախագծում, որն ընդգրկված էր գործադիրի մայիսի 6-ի նիստի օրակարգում, նշված է․

«Հայտարարել 2021 թվականի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ՝ 2021 թվականի ամառային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ:

Նույն որոշմամբ նախատեսված է` 2021 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահման­ված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի զորակոչի հետ կապված կան հոգեբանական, սոցիալական խնդիրներ, ինչպես նաև զինվորների ներքին հոգեվիճակի խնդիրներ: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, ըստ փորձագետի, սկսած 1994 թվականից, լինելու է ամենադժվար զորակոչը: Մարդիկ ամեն վայրկյան սպասում են պատերազմի:

Մհեր Հակոբյանը վստահ է, որ շատերը կփորձեն իրենց երեխաներին ամեն գնով հետ պահել ծառայությունից, և ավելի կընդլայնվի այդ գործընթացը: Եթե դրան էլ գումարենք այն, որ այս պետության ռազմավարչական մեխանիզմը ավելի թուլացած է, քան նախկինում, խնդիրներն ավելի մեծ են լինելու:

Հիմա քաղաքական մակարդակում ավելի հանգիստ է սահմանին, և դա, ըստ նրա, ավելի հուսադրող է, որ զորակոչն ավելի հաջող կանցնի:

Հարցին՝ հայտնի՞ է, թե որքան է կազմելու այս տարվա զորակոչը, ռազմական փորձագետը նշեց, որ դա պետական գաղտնիք է, որի վերաբերյալ տեղեկություններ չկան: Բնականաբար, գնահատականի մակարդակով կարելի է հաշվարկել՝ հաշվի առնելով բանակի թվաքանակը: «Ինձ թվում է, որ ընդհանուր գնահատականի մակարդակով մենք կունենանք մոտավորապես 6-7-7,5 հազար զորակոչիկ»,-ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս այսօր գրավիչ դարձնել ծառայությունը Հայաստանում, Մհեր Հակոբյանը նշեց, որ դա շատ բարդ հարց է, որի մասին կարելի է Հայաստանում հատորներով գրքեր գրել․«Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ պետք է երկրում իրականացնել համալիր միջոցառումներ սոցիալ-հոգեբանական, սոցիալ-տնտեսական, քաղաքական, ռազմական ոլորտներում: Սկսած նրանից, որ ծառայությունը գրավիչ դառնա ֆինանսական առումով, վարկանիշի առումով, հոգեբանական առումով, ծառայության շրջանում ունեցած առավելությունների առումով, վերջացրած բանակի, երկրի ղեկավարության քաղաքական վարկի բարձրացումով»:

Նա նաև նշեց, որ այս տասը միջոցառումներից որևէ մեկը չի արվում, և մեր երկիրն ու բանակն ապրում են հարակայունության իներցիոն ընթացքով:

Հարցին՝ Սյունիքում արդեն ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու նոր հենակետ են տեղակայել, սա անվտանգության տեսակետից ինչ-որ բան փոխո՞ւմ է, նա նշեց, որ միանշանակ դա մեր օգտին է:

«Որպես հայ մարդ, Հայաստանի ճակատագրով մտահոգ, ես իհարկե, կուզենայի, որ Հայաստանն ինքն իրեն պաշտպանել կարողանար, բայց ցավոք սրտի, մենք գտնվում ենք այնպիսի պայմաններում, որ մեզ հարկավոր է կոպիտ ասած, արհեստական շնչառություն: Եթե մարդը չի կարողանում ինքնուրույն շնչել, և հանուն նրա, որ ինքն ուզում է ինքնուրույն շնչել, մենք պետք է այդ մարդուն վտանգի ենթարկե՞նք, թե՞ արհեստական շնչառությամբ հնարավորություն տանք ապրելու: Մեր պետականության այսօր ցավոք, պետք է այդ անվտանգության բարձիկը, առանց դրա շատ վտանգավոր կլինի: Ընդ որում, ասեմ, որ ոչ թե ռուսական զորքի ռազմական բաղադրիչն է զսպում թշնամուն, այլ ավելի շուտ քաղաքական բաղադրիչը, ինչպես 102-րդ ռազմաբազան Թուրքիայի պարագայում»,-նշեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում