Բոլոր պատվաստանյութերը, որոնք մինչ օրս ստեղծված են և կիրառվում են, անցել են բոլոր անվտանգային ընթացակարգերը, բոլոր հետազոտությունները, և բոլորն էլ ցուցված են պատվաստման։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ԱԺ փոխնախագահների պահվածքը չինական պատվաստանյութով պատվաստվելու առաջարկը լսելու ժամանակ անվստահություն չի ձևավորում պատվաստանյութի նկատմամբ։









































