ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանից հետաքրքվեց, թե ցեմենտի և կլինկերի ներմուծումը կանոնակարգելու նախաձեռնության մեջ ինչ տեղ ունի Հրազդանի ցեմենտի գործարանը։ Նշեց, որ տնօրենի հետ մի քանի տարի անազատության մեջ է եղել ու մի շարք հարցեր քննարկել, խոսել են գործարանի անարդյունավետության պատճառների, ամբողջ հզորությունների մասին, որոնք ամենևին կապված չեն եղել կլինկերի և ցեմենտի, այն ամենի հետ, որ Քերոբյանը վկայաբերում է։
Պատգամավորը նշեց, որ հարցերը քննարկելով չեն նկարագրվում այն վնասները, որոնք կկրեն մյուս ցեմենտի գործարանները։ «Խնդիրը նրանում է, որ գործարանները զրոյական կետի հասնելու համար պետք է ունենան որոշակի ծավալի սպառում, իսկ դա անհնարին է դառնում, երբ քո մրցակիցները՝ ներմուծվող ցեմենտը և կլինկերից ցեմենտ արտադրողներն ունեն էական առավելություն՝ մի կողմից էներգակիրների սուբսիդավորման և տուրքից ազատված լինելու փաստերի կապակցութամբ»։








































