Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո այսօր որևիցե էթնիկ հայի ֆիզիկական անվտանգությունը երաշխավորված չէ, ԱԺ-ում այսօր հայտարարեց իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Շատ պարզ և հասկանալի է, որ Ադրբեջանի կողմից Սյունիքում փորձ է կատարվում լարել իրավիճակը, հնարավորինս ընդգծելու համար, որ ձեր գոյությունը որևիցե տարածքում, որտեղ մենք մոտիկ ենք, անվտանգ չի լինելու։ Մենք բոլորս ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ՀՀ քաղաքացին իրեն անվտանգ զգա ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս», – ասաց Վարդանյանը։









































