Աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի։ Ծաղիկներ են խոնարհվել Անմար կրակի մոտ։ Ծիծեռնակաբերդի բարձունքից լուսանկարները հրապարակել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում։









































