ՀՀ Ազգային ժողովի նախագահը Ռուսաստանի մայրաքաղաք կմեկնի երկու օրով։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 16-18-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
«Ռուսաստանի և Հայաստանի միջխորհրդարանական կապերը զարգանում են։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունն ապրիլի 24-ին Երևանում ներկա է եղել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ բնակչության ցեղասպանությանը նվիրված հիշատակի միջոցառումներին։ Մայիսի 16-18-ը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Մոսկվա», – ասված է հաղորդագրության մեջ։