Մեծ Բրիտանիայի իշխանություններն աշնանը 50-ից բարձր տարիքի քաղաքացիներին կառաջարկեն ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը՝ սուրբծննդյան օրերին վարակի դեպքերի սրընթաց աճը կանխելու համար: Այս մասին հայտնել է The Times պարբերականը։
Թերթի տեղեկությունների համաձայն՝ ներկայում Մեծ Բրիտանիայում գլխավոր բժիշկ Քրիս Ուիթիի ղեկավարությամբ անցկացվում են պատվաստանյութերի ստացման երկու հնարավոր տարբերակների փորձարկումներ: Առաջին տարբերակը ենթադրում է կորոնավիրուսի նոր շտամների դեմ պայքարելու համար ստեղծված պատվաստանյութերի օգտագործում։ Երկրորդ տարբերակը՝ երկրում արդեն իսկ հավանության արժանացած երեք դեղամիջոցներից մեկով՝ Pfizer-ով, AstraZeneca-ով կամ Moderna-ով երրորդ անգամ պատվաստում։
Մեծ Բրիտանիայում պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է մոտ 35 մլն մարդ։









































