Բրիտանացի արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, գրել է իր առաջին մանկական գիրքը։ «Նստարան» վերնագրով գիրքը նվիրված է հայր-որդի կապերին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Random House հրատարակչատան մամլո ծառայությանը։
Պատկերազարդ գիրքը կթողարկվի ոչ միայն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, այլև Իռլանդիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հնդկաստանում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում։
Գրքի պատկերազարդմամբ զբաղվել է նկարիչ Քրիստիան Ռոբինսոնը։ Գիրքը լույս կընծայվի հունիսի 8-ին։ Մեգան Մարքլը կընթերցի այն՝ աուդիոձևաչափով հասանելի դարձնելու համար։
Գրքի ծնունդը սկսվել է բանաստեղծությունից, որը Մեգանը գրել է ամուսնու համար՝ Հայրերի օրվա առիթով։ Դա տեղի է ունեցել իրենց որդու՝ Արչիի ծնունդից 1 ամիս անց։