Այսօր Orange-ը հայտարարեց ռոմինգի իր գործընկերների ցանկի ընդլայման մասին, որի արդյունքում ընկերության բոլոր՝ թե կանխավճարային և թե հետվճարային ծառայությունների բաժանորդները կարող են օգտվել ռոմինգում ձայնային ծառայությունների լիարժեք փաթեթից ավելի քան 150 երկրներում, ինչն Orange-ի՝ որպես միջազգային օպերատորի ընձեռած բացառիկ հնարավորությունն է: Ամառային արձակուրդներն այն հատուկ ժամանակահատվածն է, երբ կարևոր է բաժանորդների համար ապահովել ճամփորդելու առավելագույն հարմարավետություն:
Այժմ հայաստանցիների նախընտրած բոլոր «արձակուրդային» ուղղությունները ներառված են ռոմինգի ցանկում: Ավելին, սմարթֆոնների և 3G հեռախոսների օգտագործման աճին զուգահեռ՝ Orange-ն ընդլայնել է նաև իր 3G ռոմինգի աշխարհագրությունը, որն այժմ հասանելի է ավելի քան 80 երկրում, մինչդեռ GPRS-ը հասանելի է ավելի քան 110 երկրում:
«Ռոմինգի ծառայությունը մշակված է այնպես, որ ակտիվացումն ու օգտագործումը հնարավորինս պարզ լինեն. բոլոր բաժանորդների համար գանձումն իրականացվում է իրական ժամանակում, ինչը նշանակում է, որ վերջիններս մշտապես վերահսկում են իրենց ծախսերը, ակտիվացման համար կարիք չկա որևէ դեպոզիտի և այն կատարվում է հեռախոսի պարզ մենյուի միջոցով՝ պարզապես հավաքելով *121#: Ռոմինգը կարելի է նաև ակտիվացնել՝ զանգահարելով Բաժանորդների սպասարկման կենտրոն 555 համարով կամ Orange-ի խանութներից մեկում, որտեղ բաժանորդները մեկնելուց առաջ կարող են նաև խորհրդատվություն ստանալ», ասաց Orange Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ մինչև սեպտեմբերի 15-ը Orange-ն առաջարկում է նաև բացառիկ 40 դրամ/րոպե սակագինը Վրաստանում մուտքային զանգերի համար, և 55 դրամ/րոպե սակագինը Orange Գոտու երկրներում և Թուրքիայում մուտքային զանգերի համար: