Նախկին իշխանության ներկայացուցիչներն ընտրություններին մասնակցելու իրենց հայտարարություններով ուժեղացնում են Նիկոլ Փաշինյանին և այս իշխանությանը։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորի խոսքով, եթե նախկին իշխանության ներկայացուցիչները մի կողմ քաշվեն, գործող իշխանությունն ընտրություններում կպարտվի։