Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Թուրքիան ամենաշատ թվով բանտարկված մտավորականներ ունեցող երկրների եռյակում է

Թուրքիան ամենաշատ մտավորականների անազատության մեջ պահող 3 երկրներից մեկն է աշխարհում: Այս մասին հայտնի է դարձել գրողների միջազգային ՊԷՆ (PEN) ընկերակցության ԱՄՆ-ի մասնաճյուղի հրապարակած «Գրելու ազատություն 2020» զեկույցից:

Ըստ հրապարակված տվյալների՝ առաջին տեղում Չինաստանն է, որտեղ այժմ բանտարկված է 81 մտավորական, հաջորդը Սաուդյան Արաբիան է՝ 32 բանտարկված մտավորականով: Իսկ երրորդ տեղում հայտնված Թուրքիայում բանտարկված է 25 մտավորական: Հնգյակի նախավերջին և վերջին տեղերում հայտնվել են Իրանն ու Բելառուսը՝ համապատասխանաբար 19 և 18 բանտարկված մտավորականներով:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, զեկույցում նշվում է, որ 2020-ին Թուրքիայում հայտարարված համաներման արդյունքում ազատ են արձակվել մի շարք քրեական հոդվածներով դատապարտվածներ, սակայն որևէ քաղբանտարկյալ այդպես էլ ազատ չի արձակվել:

Միևնույն ժամանակ «Լրագրողների միջազգային ֆեդերացիայի» (IFJ) հրապարակած զեկույցից երևում է, որ 2021-ի մարտի դրությամբ Թուրքիան շարունակում է ամենաշատ բանտարկված լրագրողներ ունեցող երկիրը մնալ աշխարհում: Այս առումով պատկերն այսպիսինն է՝ Թուրքիա (67 լրագրող), Չինաստան (23 լրագրող) և Եգիպտոս (20 լրագրող):

Ազատազրկումների վերաբերյալ Եվրախորհրդի 2020-ի զեկույցում նշվել է, որ խորհրդի 47 երկրների շարքում Թուրքիան 1-ին տեղն է զբաղեցնում ամեն 100 հազար բնակչի հաշվով առկա բանտարկյալների թվով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում