Thursday, 16 07 2026
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը

Մերժված քաղաքական գործչի հոգեկան տվայտանքներն են

«Ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, ուժերին։ Այդպիսի ուժեր բոլոր տեղերում կային՝ և՛ Արևմուտքում, և՛ Հյուսիսում»,- երեկ ռեժիսոր Մհեր Մկրտչյանին տված հարցազրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը։ Նաև ասել է, որ երբ 2018 թվականի ապրիլի 17-ին ընտրվեց վարչապետ, շնորհավորանքներ ստացավ ոչ միայն Ռուսաստանից և ԵԱՏՄ երկրներից, այլև ԵՄ-ից և այլ երկրներից, սակայն վերջինների դեպքում դրանք մի տեսակ զգուշավոր էին։

Քաղաքագետ, վերլուծաբան Արեգ Քոչինյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչած մտքերը ոչ այլ ինչ են, քան մերժված քաղաքական գործչի հոգեկան տվյատանքներ։

«Ես նրա հարցազրույցները չեմ նայում և երբևէ չեմ էլ նայելու։ Ինքը մերժված քաղաքական գործիչ է, ինքը Հայաստանի մերժված հանցավոր անցյալն է, որին հայ ժողովուրդը տվել է իր հավաքական գնահատականը և այդ անցյալն այլևս ապագա չունի»,-հավելեց Քոչինյանը։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի մեջբերած գնահատականներին, դրանք, քաղաքագետի խոսքով, էժանագին աճպարարություններ են, փորձ է հասարակության մեջ ինչ-ինչ սենտիմենտներ օգտագործելու սեփական շահի օգտին։

«Իր քաղաքական կարիերայի միակ արժանավոր միտքը, որ արտահայտել էր և որը Հայաստանի պետականության օգտին արված նախադասությունն էր, հետևյալն էր՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ, բայց սա էլ փչացրեց՝ ասելով, թե իբրև Նիկոլ Փաշինյանը իշխանության մնալու համար մարդ չի սպանի, բայց փաստորեն սխալվեց»,-ասաց Արեգ Քոչինյանը։

Ըստ նրա՝ առհասարակ Սերժ Սարգսյանը այնպիսի առանձնահատկություն ունի, այնպիսի խոսքեր է ասում, որ աղետալի հետևանքներ է ունենում իր համար՝ «ինչքան ուզենք, էդքան կխփենք», «մարտի մեկից դասեր չեք քաղել», ինքը թոթովախոս է, չի կարողանում մտքերը ճիշտ արտահայտել  և իր ղեկավարած ուժի համար իր արտահայտած մտքերը դառնում են պատուհաս։ Եվ պատահական րէ, որ երբ Սահմանադրությունը իր հագով կարվեց և ինքը վարչապետ պետք է դառնար, կառավարության նիստերը փակում էին, որ լրագրողները չկարողանային մտնել, քանի որ նրանք շատ լավ հասկանում էին, որ եթե Սարգսյանի վարած կառավարության նիստերը լրագրողները լուսաբանեն, աղետալի կլիներ, և այս մտքերը հարցազրույցներում հենց դրա վկայությունն են։

Ինչ նկատի ունի Սերժ Սարգսյանը, երբ ասում է՝ Ռուսաստանին խնդրես, թե օգնի գամ իշխանության, դա իմը չէ։ Ըստ Քոչինյանի՝ Մարտի մեկի ողբերգական դեպքերի արդյունքում նախագահ դարձած մարդը, բազմաթիվ ընտրակեղծարարություններին անմիջական մասնակցություն ունեցած մարդը, քաղաքական բռնաճնշումներին մասնակցություն ունեցած մարդը Հայաստանի ներսում չէր կարող ունենալ այլ իշխանության հենարան, քան արտաքին, և արտաքին հենարաններից մեկն էլ Ռուսաստանն էր։

«Եվ ընդհանրապես դա մեղադրելու էլ չէ, կայսրությունները միշտ սատարում են իրենց խամաճիկ հանդիսացող ռեժիմներին, և հաջորդը՝ խոշոր օլիգարխիան էր իր եղբայրների պարագլխությամբ, օլիգարխիկ շրջանակների ապահոված մեդիա ռեսուրսները, բայց ոչ մի տեղ չկար ժողովուրդը, ինքը հայտարում է, որ 30 տարի եղել է իշխանություն, բայց ինքը երբևէ հայ ժողովրդի աջակցությունը չի վայելել»,-հավելեց քաղաքագետը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում