Ավստրիական օդանավակայաններում Շվարցնեգերին տուգանել են չնախատեսված վայրում ծխելու համար: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը և հոլիվուդյան աստղը իր հայրենի Ավստրիայում հայտնվել է անհարմար դրության մեջ: Նա երկու անգամ տուգանվել է չնախատեսված վայրում ծխելու համար:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ դեպքերը տեղի են ունեցել Զալցբուրգի և Գրացի օդանավակայաններում:
Շվարցենեգերին տուգանել են 200 եվրոյով:









































