Ղրղզստանի այն բնակիչների թիվը, որոնք տուժել են Տաջիկստանի հետ սահմանին զինված բախման ժամանակ, հասել Է 183-ի: Մայիսի 3-ին Բիշքեկում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է հանրապետության առողջապահության եւ սոցիալական զարգացման փոխնախարար Ալիզա Սոլտոնբեկովան:
«Ընդամենը տուժել Է 183 մարդ, նրանցից 34-ը մահացել Է»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: