Wednesday, 29 11 2023
Տեղահանվածները որպեզի մնան Հայաստանում, համակարգված քայլեր են պետք, որոնք չեմ տեսնում
ԵՄ-ն կուսումնասիրի ՀՀ ԶՈւ-ին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը
23:15
Մոլդովայում մի խումբ պատգամավորներ ստորագրել են կառավարությանն անվստահություն հայտնելու ներքո
23:00
«ԵՄ-ն չի հասցնի կատարել Կիևին 1 մլն արկ մատակարարելու իր խոստումը». Միշել
«Եռաբլուրից» խողովակներ են գողացել
22:45
Տանզանիայում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով 13 մարդ է զոհվել
22:41
Լատվիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում հետեւել Ֆինլանդիայի օրինակին
22:30
ԱՄՆ-ում մեքենաների վերանորոգման կետում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել
Լարսում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի ևս 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն. Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնագրեր են ստորագրվել
Երկրաշարժ Հայաստանում
Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել
Լարսի փակումը նախազգուշական կրակոց է. երկար չի տևի
Կառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը
Իսրայելի կառավարության քարտուղարը հերքում է երկարաժամկետ զինադադարի մասին լուրերը
Podcast կարևորի մասին
Խաղաղության պայմանագրի հարցը մեծ շրջապտույտում. ի՞նչ է ասել Անկարան Բրյուսելին
20:50
Թունիսը պատրաստ է Գազայից վիրավորներ ընդունել
Իսրայելը Գազայում ավելի քան 160 պատանդ ունի
«Մենք աջակցում ենք փախստականների վերադարձին». ԱՄՆ դեսպան
Որդուն բանակից ազատել է 19 հազար դոլարով
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է լրագրողների համար նախատեսված նոր մասնագիտական փոխանակման ծրագրի մասին
Իսրայելի կառավարության քարտուղարը հերքում է երկարաժամկետ զինադադարի մասին լուրերը
Դպրոցների շինարարության վերջնաժամկետից շեղում չպետք է լինի. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պահանջը՝ շինարարներին և տեխհսկողներին
Ավտո եմ բերում, ծախեմ, 2 հազար դոլար աշխատեմ, ինչի՞ եք մորթում. Աղազարյան
Դատախազը Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության
Պարոնայք, բոլոր ձվերը չի կարելի դնել մի զամբյուղի մեջ
19:20
Ռուսաստանից Վրաստան մեկնելու է սպասում 700 բեռնատար
Արհեստական բանականության միջոցով ստեղծում են ինձ արատավորող տեսանյութեր․ Էդուարդ Թոփչյան

Մենք չպետք է թույլ տանք, որ տուրիզմի ոլորտը փլուզվի․ կոնկրետ միջոցառումներ պետք է իրականացվեն

«Տուրիզմի շռնդալից անկում ենք ունեցել, բայց այս տարի մարտ ամսին պարսիկների բավականին մեծ խումբ կար Հայաստանում։ Մայիսից պլանավորում ենք մտնել ընդունելի և նորմալ տեմպի մեջ, այս տարի նախորդ տարվա համեմատ 319 տոկոս աճ ենք կանխատեսում Հայաստանի զբոսաշրջության ոլորտում նախորդ տարվա համեմատ»,-հայտարարել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Առաջին լրատվական»ի հետ զրույցում նշեց, որ նախարարի հայտարարությունն իրատեսակ է, եթե այդ ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ իրականացվեն․ «Իհարկե, եթե ասենք, նստենք սպասենք, դա կլինի անիրատեսական»,-ասաց Ապրեսյանը։

Ըստ նրա՝ և՛ ինստիտուցիոնալ հարցեր կան լուծելո՞ւ, ակտիվ մարքեթինգի խթանման աշխատանքներ պետք է տարվեն, և ընդհանրապես որքան էլ այսօր այս ոլորտը փորձի արթնանա, վերականգնման նշաններ ցույց տա, բայց դա չի նշանակում, որ այսօր բոլոր ընկերություններն արդեն շունչ են քաշել և սնանկությունների և փլուզման վտանգը վերացել է։

«Մենք չպետք է թույլ տանք, որ ոլորտը փլուզվի, այսինքն՝ զբոսաշրջության ոլորտին աջակցություն պետք է լինի։ Կորոնավիրոսի պիկին կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու միջոցառումների շարք եղավ, որոնցից որոշները առնչվում էին զբոսաշրջության ոլորտին և որոշ չափով դարման էին, բայց ոչ ամբողջությամբ, բայց դրանք էլ ունեին ավելի լավը լինելու հնարավորությու։ Եվ հենց այդ ժամանակ էլ առաջարկ կար, որ օրինակ երրորդ միջոցառմամբ, որով տրվում էր արտոնյալ վարկեր պետության կողմից ոլորտին, լիներ արտոնյալ ժամանակահատված վարկի մարման, ինչը մենք առաւարկում էին մեկ տարի հետո լինի, այսինքն՝ մարումների պարտականությունը մեկ տարի հետո լինի։ Եվ մենք հիմա ականատես ենք լինում, որ եկել է մարման ժամանակը, գումարվել է պատերազմը և ոլորտում գումար դեռ չկա մարելու համար, ինչ լինեն, սնանկանա՞ն, մինչդեռ անհրաժեշտ է, որ երկարաձգվի այդ արոտնյալ ժամանակահատվածը։ Այս պահին անհրաժեշտ է շատ արագ ընդունել հատուկ զբոսաշրջության ոլորտի համար պատերազմի տնտեսական հետևանքների զեզոքացման և զարգացման ծրագիր, կատարվեն միջոցառուներ, որ վաղը մյուս օրը զբոսաշրջիկներ գան, մենք ընդունելու հնարավորություններ ունենանք»,-հավելեց Ապրեսյանը։

Նա նշեց, որ Հայաստանը շատ երկրների հետ համեմատած կորոնավիրուսի հետ կապված ավելի լավ իրավիճակում է, բայց, ցավոք, մեր՝ նպատակային և պոտենցիալ շուկա հանդիսացող երկրներում խորհուրդ չտրվող երկրների ցանկերում ենք: Ըստ Ըստ նրա՝ այս խնդիրն է պետք շատ արագ լուծել, և այստեղ առողջապահության նախարարությունն անելիք ունի, որ կարողանա համապատասխան միջազգային հարթակներում ներկայացնել իրական վիճակը մեզ մոտ և որ վերահսկողության տակ է այդ ամենը, նաև թե ինչ միջոցառումներ ենք անում այդ ուղղությամբ:

«Դրա վրա հիմնված կկարողանանք արդեն համագործակցելով ԱԳՆ-ի հետ, որը բոլոր դիվանագիտական խողովակներով պետք է ամեն ինչ անի, որ Հայաստանը դուրս բերվի խորհուրդ չտրվող երկրների ցանկից: Այստեղ անելիք ունի նաև զբոսաշրջության կոմիտեն, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, որ ներգրավի սփյուռքի օջախներն այս գործընթացին: Եվ իհարկե անելիք ունի մասնավոր հատվածը: Այստեղ պետությունը պետք է համակարգող դեր ունենա և բոլորս միասին այդ ամբողջ աշխատանքը տանենք, որ մեզ այդ ցանկերից հանեն»,-ասաց Ապրեսյանը:

Ըստ նրա՝ կորոնավիրուսի հետ կապված շատ երկրների հետ համեմատած մենք բավականին լիբերալ, բավակնին պարզ մուտքի ռեժիմ ունենք, մենք ընդամենն ասում ենք 72 ժամվա վաղեմության կորոնավիրուսի բացասական թեստը բավարար է, որ թույլ տանք անձին մուտք գործել Հայաստան, բայց հիմա տեսեք, աշխարհում լ;այնածավալ ընթանում է պատվաստումների գործընթացը:

«Շատ-շատերը, այդ թվում՝ մեր նպատակային, պոտենցիալ շուկաներից տուրիստները պատվաստում են ստացել, բայց մենք մեր կարգավորումներում դա չենք նախատեսել: Մենք նախատեսել ենք, որ մեզ մոտ ազատ կարող են մուտք գործել միայն բացասական թեստի առկայությամբ, չենք նախատեսում բացասական թեստի, կամ պատվաստումը հավաստող փաստաթղթի առկայությամբ: Չէ՞ որ, եթե մարդիկ պատվաստում են անցել և դա բավարար է, որ մենք իրենց համարենք անվտանգ, ուրեմն ինչո՞ւ դրույթ չնախատեսենք մեր կարգավորումներում, որ կարող են մուտք գործել Հայաստան պատվաստված լինելու պարագայում: Եթե մարդն արդեն անցել է պատվաստում, ինչո՞ւ լրացուցիչ գումար ծախսի, մանավանդ, որ շատ երկրներում դա այնքան էլ էժան հաճույք չի: Բացի դրանից այնքան էլ հաճելի գործընթաց չի թեստ հանձնելը: Նաև շատ ակտիվ մարկետինգային քաղաքականություն պետք է իրականացնենք՝ միջոցներ չխնայելով: Որովհետև դա, ըստ էության, ոչ թե պարզապես ծախս է, այլ ներդրում է: Դա իր արդյունքն անպայման տալու է: Մենք խոսում ենք հնարավորությունների մասին, հենց այդպես պետք է անենք, որ հնարավորություններից օգտվենք: Ասենք, բերենք այստեղ միջազգային կարևոր միջոցառում անցկացնենք, հրավիրենք հեղինակավոր մարդկանց, որպեսզի նրանց միջոցով աշխարհին ցույց տանք, որ այստեղ խաղաղ է, հանգիստ է, ապահով է, Հայաստանը գրավիչ է»,-հավելեց նա:

Ապրեսյանի խոսքով՝ աշխատել է պետք, եթե աշխատենք, 319 տոկոսն այս տարի անում է մոտ 1,2 մլն զբոսաշրջային ընկերությունը, որն ավելի քիչ է, քան 2019 թվականի մեր ունեցած ցուցանիշը:

2019-ին  Հայաստան 1,9 մլն զբոսաշրջիկ է եկել, և եթե լավ աշխատենք, կարող ենք հասնել 1,2 մլն-ի, և կարելի է ձգտել այդ թվին:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում