Ապրիլի 30-ի երեկոյան տեղացած ուժեղ անձրևից հետո հեղեղվել են Թբիլիսիի ծայրամասում գտնվող մի քանի թաղամասերի փողոցներ։
Ամենաբարդ իրավիճակը եղել է Թբիլիսիի Դիդի Դիգոմի շրջանում։ Ականատեսները սոցիալական ցանցերում հրապարակել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է ջրի հզոր հոսքը քշում ճանապարհի եզրին կայանված մեքենաները:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքը հայտնել է, որ անձրևաջրերը լցվել են նաև առանձնատներ և Monk Andriya հիմնադրամի շենք, որն օգնություն է տրամադրում քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Ջուրը ոչնչացրել է զգալի քանակությամբ սնունդ: