Հնդկաստանում մեկ օրում ի հայտ է բերվել կորոնավիրուսով վարակման 401 993 նոր դեպք, մահացել ՝ 3523 մարդ։ Սրանք առավելագույն ցուցանիշներ են պանդեմիայի մեկնարկից ի վեր: Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը, փոխանցում է RIA Novosti-ն։
Այսպիսով՝ նոր դեպքերի թիվն արդեն 10-րդ օրն անընդմեջ գերազանցում է 300 հազարը։
Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում հիվանդացության մակարդակով։ Վերջին տվյալներով՝ մինչ օրս գրանցվել է COVID-19-ի ավելի քան 19․1 մլն դեպք, մահացել՝ 211 հազար պացիենտ։ Վարակման նոր դեպքերի զգալի բաժինը Մահարաշտրա նահանգինն է։