Saturday, 18 07 2026
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով

Ֆրանսիայի ԱԺ պատգամավորը նախագիծ է ներկայացրել՝ օրենքի ուժով ստիպելու Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին

Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն ԱԺ նախագահի սեղանին է դրել մի նախագիծ, որը խորհրդարանում ընդունվելուց հետո պետք է օրենքի կարգավիճակ ստանա՝ ստիպելով Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: Տեսիեն այս մասին հայտնեց Երևանում «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ամփոփելով նաև ֆրանսիացի խորհրդարանականների այցը Հայաստան:

Պարոն Տեսիե, հայ ժողովրդի համար կարևոր օրը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը մեծ պատվիրակությամբ Հայաստանում էիք, ձեր այցի խորհուրդը ո՞րն էր, ի՞նչ հանդիպումներ եք ունեցել այստեղ:

-Ինչու մենք այս այցով Երևան եկանք հենց այդ օրը, որովհետև հիշատակման կարևորագույն օր է Ապրիլի 24-ը, որովհետև դա մեզ համար էլ Հայոց ցեղասպանության կարևորագույն հիշատակում է: Ճիշտն ասած, մենք կցանկանայինք գալ և պատերազմի ժամանակ, և միանգամից պատերազմից հետո: Իմ առաջին միտքն էր՝ գալ հայերի հետ ծննդյան տոները տոնել, հույսի, գեղեցկության տոները տոնել Հայաստանում, բայց այդ պահին հնարավոր չեղավ, այդ ժամանակ մենք ասացինք, որ միանշանակ, պարտադիր Ապրիլի 24-ին մենք պետք է գտնվենք Հայաստանում: Եվ այս անգամ մենք կրկնակի պատճառ ունեինք Հայաստան գալու՝ ոչ միայն ցեղասպանության հիշատակման կարևորագույն իրադարձության համար, այլ նաև հարգելու այն բոլոր երիտասարդների հիշատակը, որոնք ընկան այս վերջին պատերազմի ընթացքում:

-Փորձագետները գնահատում են, որ ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո միջազգային ճանաչման հարցը կրկին ակտիվացել է, ի՞նչ կանխատեսումներ ունեք դուք, միջազգային հանրության կողմից ճանաչման շղթայական ռեակցիա կհետևի՞:

-Ասեմ, որ դա շատ մեծ խորհրդանշական նշանակություն ունի և կունենա հետևանքներ, որովհետև, այո, 106  տարի է անցել, բայց միևնույն է, երբ աշխարհի ամենահզոր երկիրը ճանաչում է ցեղասպանությունը, դա ունի որոշակի ազդեցություն աշխարհում, և դա շատ կարևոր փաստ է այս պայմաններում:  Ասեմ՝ ինչու. ես այս հայտարարության հետևում լսում եմ Միացյալ Նահանգների կամքը՝ նորից հայտնվելու Մինսկի խմբի համանախագահության իրենց ճիշտ դերակատարման մեջ: Այսինքն՝ նորից վերագործարկելու Մինսկի խմբի համանախագահությունը՝ որպես խաղաղարար գործընթացի միակ հարթակ: Բացի այս իրադարձությունից, նաև կա այն փաստը, որ նախագահ Մակրոնը զանգահարել է նախագահ Պուտինին, և նրանք ունեցել են ուղիղ խոսակցություն՝ շատ կարևոր թեմաների շուրջ, մասնավորապես Հայաստանին նվիրված, այստեղ տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: Եվ դա ևս մեկ անգամ փաստում է բոլոր կողմերի կամքը՝ վերագործարկելու Մինսկի խմբի համանախագահության հարթակը՝ բանակցային պրոցեսը վերսկսելու համար՝ ոչ միայն որպեսզի Արցախում ապրող ժողովրդի անվտանգությունն ապահովի, այլ ապահովվի նաև Հայաստանի անվտանգությունը: Ես կարծում եմ, որ աշխարհի մեծ տերությունները սկսում են կամաց-կամաց հասկանալ այս ստեղծված իրավիճակի բնույթը, և իրենց շահերից է բխում, որպեսզի այս տարածաշրջանում հաստատվի երկարաժամկետ կայուն խաղաղություն: Պետք է այս հարցը լուծվի ՄԱԿ-ի մակարդակում, որևէ պատճառ չեմ տեսնում՝ ինչու ՄԱԿ-ը պետք է օգնի այս կամ այն երկրին և չօգնի Հայաստանին: Ես կարծում եմ, որ ՄԱԿ-ի մակարդակում ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այստեղ նորից վերականգնվի խաղաղությունը: Այս քանի օրը ես Հայաստանում ականատեսն եմ եղել հայ ժողովրդի արիությանը, քաջությանը ամբողջ տարածաշրջանում: Կարծում եմ, որ Հայաստանը արժանի է, որ իրեն սատարեն:

Ադրբեջանը դեռևս շարունակում է պահել հայ ռազմագերիներին՝ խախտելով եռակողմ հայտարարությունը: Այս առումով Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ի՞նչ կարող է անել՝ նպաստելու գերիների վերադարձին, և ոչ միայն Ֆրանսիան, միջազգային հանրությունն ի՞նչ դեր ունի, ի՞նչ պետք է անի:

-Կան օրենքներ, որոնք կառավարում են պատերազմները, կան օրենքներ, որոնք պարտադրում են վերադարձնել գերիներին՝ անհապաղ ձևով: Կա օրենք, որը պարտադրում է, որ ռազմագերին պետք է վերադառնա իր ընտանիք: Հայաստանն իր կողմից դա իրականացրել է: Եվ Ֆրանսիան, որն իրավունքի երկիր է, պահանջում է և շատ ուժեղ է պահանջելու, որ այդ իրավունքն իրականացվի:

Քիչ առաջ ես ինքս Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի սեղանին դրել եմ մի նախագիծ: Այն ունենալու է օրենքի կարգավիճակ, որով նախևառաջ ԱԺ-ն պետք է որոշի, և հետո Ֆրանսիայի կառավարությունը դա որպես օրենք իրականացնի՝ բոլոր միջոցները ձեռք առնելու, ստիպելու Ադրբեջանին՝ վերադարձնել հայ ռազմագերիներին: Ես կարծում եմ, որ եվրոպական համայնքն իր կողմից նույն քայլերը կիրականացնի: Կարծում եմ, որ նաև անհատապես շատ եվրոպական երկրներ իրենց անունից նույն քայլերը կիրականացնեն:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին Ֆրանսիան մեծ ներկայություն էր ապահովել Երևանում՝ Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի, խորհրդարանականների մասնակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում