ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո համաշխարհային մամուլը խոսում է տարածաշրջանում Վաշինգտոնի դերի ակտիվացման մասին: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է Հայաստանի հետ համագործակցության ԱՄՆ առաջնահերթությունները, որոնք կարող են կարեւոր դեր խաղալ երկրի ինքնիշխանության գործում։
Ըստ նրա՝ կան շատ կարեւոր հարցեր, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվացմամբ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ: