Թավշյա հեղափոխության կապիտալիզացիայի առանցքային դրվագներից կամ բաղադրիչներից մեկն անշուշտ պետք է լիներ Հայաստանում քաղաքական սերնդափոխության ամրագրումը: Դա տեղի չունեցավ, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, որոնց անդրադառնալու առիթները պարբերական են, ըստ այդմ կանգ չառնենք դրա վրա այժմ: Դիտարկելով քաղաքական սերնդափոխության հրամայականը, խնդիրը այդուհանդերձ վերացարկենք մինչ հեղափոխությունը Հայաստանում կառավարած համակարգի բնույթի վերաբերյալ գնահատականներից: Խնդիրը լոկ այն չէ, որ պետք է պատմության գիրկն անցնի ամբողջապես կոռումպացված տրամաբանության և մտածողության վրա հիմնված համակարգը, ներառյալ և այն հանգամանքը, որ կոռուպցիան լոկ կառավարման ձև կամ մեխանիզմ չէր, այլ նաև քաղաքական համակարգի ձևավորման հիմք: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ:









































