Իրանցի գիտնականները ցողաշիթ են ստեղծել կորոնավիրուսից պաշտպանության համար։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Այն պետք է ցանել դիմակի և հագուստի վրա, արդյունքում այն կապաակտիվացնի դրանց վրա հայտնված վիրուսը։
Առաջիկայում սպասվում է ցողաշիթի զանգվածային արտադրություն։
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ պանդեմիայի ողջ ընթացքում երկրում հայտնաբերվել է վարակման ավելի քան 2․4 մլն դեպք, գրանցվել՝ ավելի քան 71 հազար մահ։ Պատվաստանյութի մեկ դեղաչափ է ստացել մոտ 800 հազար բնակիչ, լիովին պատվաստվել է ավելի քան 204 հազար մարդ։
Ապրիլի սկզբին երկրի իշխանությունները հայտնել էին հիվանդացության չորրորդ ալիքի մեկնարկի մասին։