Իսրայելի հյուսիսում՝ Մերոն լեռան շրջանում, որը գտնվում է Ցֆատ քաղաքի մոտ, կրոնական տոնի ժամանակ տրիբունան փլուզվել է։ Զոհվել է առնվազն 44 մարդ, հայտնում է The Jerusalem Post-ը։
Բազմաթիվ մարդիկ էին հավաքվել՝ նշելու Լագ-բա-Օմերա տոնը։ 103 մարդ վնասվածքներ է ստացել։
Մարդկանց մի մասը կարող էր մահանալ կամ վիրավորվել փլուզումից հետո սկսված հրմշտոցի հետևանքով։
Փաստի առթիվ Իսրայելի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեղի ունեցածն անվանել է «ծանր աղետ»։

Տոնակատարությունն առաջին զանգվածային միջոցառումն էր Իսրայելում սահմանափակումների չեղարկումից հետո։ Դրան մասնակցել է մինչև 100 հազար մարդ։
Տոնը նշանավորում է համաճարակի ավարտը, որից մահացել են հրեա աստվածաբան Ակիվայի մի քանի հազար աշակերտներ, որոնք ապրել են մ.թ. 1-ին և 2-րդ դարերում։ Տոնի ժամանակ ընդունված է խարույկներ վառել։
https://twitter.com/Franceatpresso2/status/1387925857310814210?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1387925857310814210%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.shantnews.am%2Fnews%2Fview%2F902521.html









































