Saturday, 18 07 2026
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով

Մոսկվան դարձավ ստատուս-քվոյի հեղինակը, բայց չի կարողանա կասեցնել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի մասնակցությունը կարգավորման գործընթացին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

 Պարոն Մելիքյան, ի՞նչ դիտարկումներ ունեք արցախյան հակամարտության վերաբերյալ արևմուտքից եկող ազդակների շուրջ։ Օրերս ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարեց, որ առայժմ կան չլուծված հարցեր՝ այդ թվում Արցախի կարգավիճակի հարցը։ Կարո՞ղ նք սպասել, որ առաջիկայում ԱՄՆից կլինեն ակտիվ նախաձեռնություններ այս հարցերի շուրջ։

-Իհարկե, կարևոր է, որ ԱՄՆ դեսպանն ասում է, որ առայժմ կան չլուծված հարցեր, որոնց թվում է Արցախի կարգավիճակի հարցը: Դեսպանի այս ձևակերպումը ենթադրել է տալիս, որ չլուծված հարցերի կողքին կան նաև լուծված հարցեր, ուստի կարևոր եմ համարում հատուկ ընդգծել, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում առհասարակ որևէ հարց լուծված չէ: Համանախագահները մշտապես ասել են, որ հակամարտությունը չունի ուժային լուծում, իսկ ուժի կիրառումը, կամ դրա կիրառման սպառնալիքը նրանց կողմից սկզբունքորեն մերժվում էր: Սա նշանակում է, որ Թուրքիայի ու վարձկան ահաբեկիչների գործուն աջակցությամբ Ադրբեջանի կողմից վարած պատերազմի արդյունքները չեն կարող օրինական ճանաչվել ու ամրագրվել: Այսինքն՝ քննարկման առարկա են մնում Արցախի կարգավիճակի, տարածքների, հայ և ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղաշարժի ենթարկված անձանց խնդիրներն, իսկ այժմ դրանց ավելացել է նաև հայ ռազմագերիների ազատման հարցը: Հավանաբար այս խնդիրները կշարունակեն մնալ ՄԽ համանախագահների ուշադրության կենտրոնում:

Ֆրանսիան ևս իր ակտիվությունն է ցուցաբերում չլուծված հարցերի շուրջ։ Ուշագրավ է նաև ՄակրոնՊուտին նախաձեռնությունը, ի՞նչ սպասել։

-Չեմ բացառում, որ Ռուսաստանի համար Ֆրանս-ռուսական համատեղ հայտարարությունն ու նոր նախաձեռնություններով հանդես գալու խոստումը որոշ չափով ուղղված է հատկապես Թուրքիայի դեմ՝ սա, թերևս, վերջինիս կողմից Ուկրաինային անթաքույց կերպով սատարելու պատասխանը կարող է լինել: Ավելի որոշակի հնարավոր կլինի խոսել այդ նախաձեռնությունների բովանդակությանը ծանոթանալուց հետո:

Արդյոք Ռուսաստանին ձեռնտու կլինի Մինսկի խմբի վերականգնումը, այն դեպքում երբ ինքը միանձնյա միջնորդ դարձավ պատերազմը կանգնեցնելու հարցում։

 -Ըստ էության, Ռուսաստանը դարձավ հակամարտության շրջանակներում ձևավորված նոր ստատուս քվոյի նախաձեռնողն ու հեղինակը, սակայն ես չեմ կարծում, որ Մոսկվան կկարողանա վերջնականապես կասեցնել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի մասնակցությունը կարգավորման գործընթացին հատկապես այն պատճառով, որ այդ պետությունները նաև Դոնբասի շուրջ ծավալվող զարգացումների ակտիվ դերակատարներ են: Այսինքն՝ Արցախի հետ կապված Մոսկվայի դիրքորոշման կոշտացումը կարող է նրանց կողմից պատասխան կտրուկ հակազդեցության պատճառ դառնալ Դոնբասում:

-Երբ խոսում ենք կարգավիճակի մասին, ունե՞նք հստակ պատկերացում, թե ինչ կարգավիճակ ենք ուզում Արցախի համար։ Տարիներ շարունակ այս հարցը թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում միանշանակ պատասխան չի ունեցել։

Մեր պաշտոնատարները մշտապես կրկնել են, որ Արցախի ապագա կարգավիճակը պետք է նախատեսի Ադրբեջանի իշխանությունների իրավասությունից դուրս գտնվելու պարտադիր պայմանի կատարումը: Այդուհանդրձ, Արցախը ժամանակին հռչակվել է որպես անկախ պետություն և, իմ կարծիքով, որպես այդպիսին էլ պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից: Այդ ճանաչումը նաև ինքնաբերաբար իրավունք կվերապահի Հայաստանի ու Արցախի հանրապետություններին մեկ պետություն կազմելու վերաբերյալ որոշում կայացնել:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում