ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այդ կարգավիճակում առաջին անգամ ուղերձ է հղել Կոնգրեսին: Բայդենը Կոնգրեսին հղած ուղերձում անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությանը, նշելով, որ չնայած դիմակայությանը, այնտեղ, որտեղ շահերը համընկնում են՝ Վաշինգտոնը կաշխատի Մոսկվայի հետ: Բայդենը բերել է երկու օրինակ՝ ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման համաձայնագրի շարունակությունը, ինչպես նաև կլիմայի բարելավման վերաբերյալ աշխատանքը: Ամերիկա-ռուսական հարաբերությունը անշուշտ հսկայական կարևորություն ունի նաև Հայաստանի համար, ինչի մասին խոսել եմ բազմիցս, ու այդ համատեքստում մեզ ներկայումս հետաքրքրում է իհարկե հարցը, թե արդյո՞ք Կովկասում կա ամերիկա-ռուսական շահի համադրության հեռանկար, արդյո՞ք Արցախի հարցում կա ամերիկա-ռուսական համատեղ աշխատանքի ներուժ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ:









































