Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Երկու կողմից պետք է լինի սահմանային շերտ. ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ Սյունիքի իրավիճակի մասին

Սյունիքի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի կողմից պետք է ստեղծվի սահմանային շերտ, որտեղ կբացառվի շփումը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը:

«Սահմանային շերտում պետք է մշտական բնակություն չլինի: Մեզ մոտ այնպիսի իրավիճակ է ձևավորվել, որ սահմանային գծին մոտ են բնակվում: Այդ ամենը ժամանակի ընթացքում պետք է լուծում ստանա»,-ասաց Մելքոնյանը:

«Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Սահմանային շերտը սահմանային գոտու մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին` մինչև մեկ կիլոմետր լայնությամբ»:

Հարցին՝ այսինքն՝ պետք է չեզոք գոտի ստեղծվի՞՝ նա պատասխանեց. «Սահմանային շերտի չեզոք գոտի՝ երկու կողմից, որտեղ շփումը կբացառվի՝ առավել ևս բնակիչների և հակառակ կողմի»:

Հարցին, թե չեզոք գոտին ի՞նչ տարածքի հաշվին է լինելու, նա ասաց, որ այդ կիլոմետրանոց շերտն ամեն պետություն իր պետության տարածքի հաշվին է անում: «Նրանք իրենց տարածքում պետք է անեն, մենք ՝ մեր տարածքում»,-ասաց նա:

Ըստ նրա՝ բնականաբար չի կարելի ասել, թե ռազմաքաղաքական իրավիճակը Սյունիքում հանգիստ է և ռիսկեր ու մարտահրավերներ չի պարունակում: Այս առումով նա բնական համարեց, որ Սյունիքի բնակիչների մոտ անհանգստություն կարող է լինել:

«Ոչ միայն Սյունիքի հատվածով, այլև ամբողջ բնագծով դիրքավորված են՝ և մեր կողմից պաշտպանական զորքերը, և նրանց կողմից պաշտպանական զորքեր: Բնագիծը դեռ վերջնական կարգավորված չէ: Այսօր մենք ունենք 520 կմ բնագիծ. դիրքավորված ոնց կայինք, այնպես էլ կանք: Երբ ռազմաքաղաքական իրավիճակը կհանդարտվի, հնարավորություն կստեղծվի երկկողմանի հանձնաժողովներ ստեղծել, այդ հարցը քննարկման առարկա դարձնել, կմոտենանք դելիմիտացիայի, դեմարկացիայի, այդ ժամանակ ավելի հստակ կլինի մեր սահմանը, սահմանային ինժեներական կառույցները»,-ասաց Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ հիմա Հայաստանում կա հանձնաժողով, որն ուսումնասիրում է սահմանի հետ կապված հարցերը, տարբեր տարիների քարտեզները, որոնց հետ համադրում են շահերը, գերատեսչությունների մոտեցումները: Դա գործում է ԱԳՆ-ի հովանու ներքո:

2020-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում Արցախի տարածքների մի հատված անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Սյունիքում բնագծերի հստակեցման հարց է առաջացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում