Այսօրվա իրավիճակում ամենաճիշտ տարբերակն ընտրության գնալն է։ Հիմա, եթե ժողովուրդը կընտրի այս իշխանությանը, եթե ոչ՝ պետք է թողնենք կգնանք։ Ի՞նչ մեծ խնդիր է։ Այսօր ժողովրդի դատին է դրվել այս ամեն ինչը, ժողովուրդ պետք է որոշի՝ այսքանից հետո ձայն կտա, թե ոչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։
Նրա խոսքով՝ պատերազմից հետո իր քայլերն այնպես է արել, որ վնաս չտա՝ ո՛չ ներքաղաքական վիճակին, ո՛չ բանակին։









































