Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 433 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում անցկացվել է 29 024 նմուշառում։
Դրականության ցուցանիշը. օրական 4,94%, վերջին 14 օրը –4,54%, վերջին 7 օրը –4,72%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 308 834 դեպք: Ապաքինվել է ևս 1 160 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 289 976:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 4 095 անձ:









































